Բացել գլխավոր ցանկը

Բյուրեղավան, քաղաք Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավարևմտյան հատվածում։ Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան քաղաքից 43 կմ է, մայրաքաղաք Երևանից՝ 20 կմ: նախկինում կոչվել է Արզնի բանավան։

Քաղաք
Բյուրեղավան
Byureghavan, view from the town.jpg
Կոորդինատներ: 40°18′53″ հս․ լ. 44°35′37″ ավ. ե. / 40.31472° հս․. լ. 44.59361° ավ. ե. / 40.31472; 44.59361
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայք
ՔաղաքապետՀակոբ Բալասյան
Հիմնադրված է1945 թ.
Այլ անվանումներԱրզնի
Մակերես4 կմ²
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն9 500[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբյուրեղավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (222)
Փոստային ինդեքս2214
Պաշտոնական կայքbyureghavan.am
##Բյուրեղավան (Հայաստան)
Red pog.png

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

Բյուրեղավան քաղաքի վարչական տարածքը կազմում է 372.48 հա։ Քաղաքը արևելքից, հարավից և արևմուտքից սահմանակից է Արզնի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից՝ Նուռնուսի գյուղական համայնքին։

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1945 թվականին, որպես Արզնիի ապակու տարաների գործարանի բանավան և կոչվել է Արզնի բանավան։ 1974 թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ և անվանակոչվել Բյուրեղավան։ 1994 թվականին Բյուրեղավանին տրվել է քաղաքի կարգավիճակ[2]։

Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն։ Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում՝ «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ։

ԲնակչությունԽմբագրել

Բնակիչները ՀՀ տարբեր բնակավայրերից են, 1988-1992 թվականներին բնակչությունը համալրվել է նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով։

ԿլիմաԽմբագրել

Կլիման մեղմ է, ամառը՝ զով, ձմեռը՝ ոչ ցրտաշունչ։

Հանքային ջրերԽմբագրել

Բյուրեղավանի «Արզնի» հանքային ջրերի աղբյուրները ունեն 15 լ/վրկ ելք[3]։

ԲնակչությունԽմբագրել

Բյուրեղավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1979 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 6000 10373 10800 8152 8002 9500

ՏնտեսությունԽմբագրել

Բյուրեղավանում գործում են բյուրեղապակու, Նուռնուսի քարի մշակման և այլ գործարաններ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. Սամվել Ամիրխանյան (1979 թ.)։ «Բյուրեղավան»։ Սովետական Հայաստան։ Թիվ 4: էջ 4 
  3. Համբարձում Մուսայելյան (1979 թ.)։ «Հայաստանի հանքային ջրերը Արզնի»։ Սովետական Հայաստան։ Թիվ 2: էջ 36,37 
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48»։ Վերցված է 2014 Ապրիլի 16