Բլագոդարնոյե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլագոդարնոյե (այլ կիրառումներ)
Բլագոդարնոյե, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բլագոդարնոյե | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1907-1908 թ. | ||
Մակերես | 11.77 կմ² | ||
ԲԾՄ | 1615 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 227[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բլագոդարնոյեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/487/ (հայ.) | ||
| |||
Գտնվում է Սևաբերդ գետակի ձախ ափին, Տաշիր քաղաքից մոտ 9 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Գյուղը հիմնադրվել է 1907-1908 թվականներին Կիրիլ ազգանունով մոլոկանի կողմից և անվանվել Կիրիլովկա։ Հետագայում գյուղը վերանվանվել է Բլագոդարնոյե։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
-
Բլագոդարնոյե գյուղի ձմեռը
-
Բլագոդարնոյե գյուղի ամառը
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բլագոդարնոյեի մշտական բնակչությունը կազմել է 227, առկա բնակչությունը՝ 207 մարդ[2]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ գյուղ[3], ժամանակի ընթացքում հաստատվել են նաև հայեր, որոնք 1989 թվականի դրությամբ կազմել են բնակչության երեք քառորդը[4]։
Բլագոդարնոյեի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 317 | 271 | 257 | 266 | 328 | 276[4] | 243 | 227[2] |
Գյուղատնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսության համար օգտագործում են 1027 հա հողերը, որից վարելահողեր՝ 147,7 հա, խոտհարքեր՝ 491,3 հա, արոտավայրեր՝ 349,7 հա։ Բնակիչների հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է։ Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ։
Պանրագործություն
խմբագրելԲլագոդարնոյե գյուղը հայտնի է իր Ալպյան մարգագետիններով։ Համայնքի արոտավայրերում աճում են բազմաթիվ անուշահոտ ծաղիկներ, որի շնորհիվ գյուղն ունի յուրահատուկ պանրատեսակներ ու համեր։
Առավել հայտնի է «Ճիլ» կամ «Չեչիլ» պանրի տեսակը։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի մոտակայքում գտնվում է մ.թ.ա. II-I հազարամյակների ամրոցի ավերակներ։
Հասարակական կառույցներ
խմբագրել2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի հիմնական դպրոց, բուժկետ և կապի հանգույց[6]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 597 — 916 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 47» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ագարակ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 1-ին.