Թթուջուր (Արագածոտնի մարզ)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
- Այս հոդվածը Արագածոտնի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Թթուջուր (այլ կիրառումներ)։
Թթուջուր (սկսած 1950 թ, նախկինում Ամիրլի, Իմերլու, Իմիրլու, Իմրլու), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ձախ կողմում, ծովի մակարդակից 1910 մ բարձրության վրա, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջերին։ Հեռավորությունը Ապարան քաղաքից 9 կմ (հարավ-արևելք), մարզկենտրոն Աշտարակից` 37 կմ (հյուսիս-արևելք)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Թթուջուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Ապարանի շրջան և Հայկական մարզ | ||
ԲԾՄ | 1910 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼310 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0304 | ||
|
Բնակչություն
խմբագրելԲնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի և Մուշի շրջաններից։ Թթուջուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2][3][4]
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, թռչնաբուծությամբ և մեղվապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում է գտնվում XIX դարի Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ հարավային մասում պահպանվել է XVII դարի «Կարմիր վանք» մատուռը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
- ↑ admina. «Թթուջուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարան համայնք | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Կորկոտյան, Զավեն (1932). Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում։ (1831-1931)։ Բնակավայրերի լրիվ ցուցակը 1831, 1873, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 յեվ 1931 թվականներին. Լուսժողկոմատ ՀՍԽՀ, Մելքոնյան ֆոնդ. Յերևան: Պետհրատի տպարան.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 680. — 4696 p.