Գետազատ
գյուղ ՀՀ Արարատի մարզում
Գետազատ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Ազատ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 930 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 12 կմ հյուսիս։
Գյուղ | ||
---|---|---|
Գետազատ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1831[1] թ. | |
ԲԾՄ | 930 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2115 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Տեղաբնականուն | գետազատցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
ԲնակչությունԽմբագրել
Բնակիչների նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։ Սակայն Խոյ էին գաղթել Պարսից շահի արշավանքից հետո։ Ռուս-պարսկական պատերազմից հետո վերադարձել են իրենց նախնիների բնօրրանը։ Գետազատի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2015 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 105 | 275 | 347 | 760 | 1290 | 1483 | 1569 | 2059 | 1949 | 2175 | 2157 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբյ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Գյուղից 1 կմ հյուսիս գտնվում է “Տիկնունի” (Թագավորի պալատ) բնակատեղին (4-17դդ.)։ Գյուղի կենտրոնում է գտնվում սբ. Աստվածածին եկեղեցին (1841 թ.), իսկ արևելյան մասում՝ սբ. Սարգիս եկեղեցին։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27