Անիպեմզա
Անիպեմզա, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, 1938 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Անիպեմզա | ||
Անիպեմզա գյուղում.jpg | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Անիի շրջան | |
Գյուղապետ | Հարութ Թառլանյան[փա՞ստ] | |
Մակերես | 6.7 կմ² | |
ԲԾՄ | 1425 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 505[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչության նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Հայաստանի Թալինի, Անիի, Արթիկի Ախուրյանի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 392 մարդ։
Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49 %, կանայք՝ 51 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 53 %, հետաշխատունակներ՝ 15 %։ Ունի 38 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Անիպեմզայի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1873 | 1931 | 1959 | 1972 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 647 | 2359 | 529 | 1119 | 710 | 558 | 545[3] | 349 | 260[4] |
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է։ Զարգացած է շինանյութերի արտադրությունը։ Արդյունահանվում է պեմզա, կարմիր տուֆ։ Ունի պեմզա ջարդող-տեսակավորող, անդեզիտի փոշի արտադրող գործարան։
Հողային ֆոնդի մոտ 10% հանդիսանում են բնակավայրի հողերը, իսկ արդյունաբերական հողերը՝ 12%։ Պետական նշանակության գյուղատնտեսական հողահանդակներում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրեր՝ կազմելով համայնքի հողային ֆոնդի 72% (477հա)։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ[5]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱնիպեմզայի մոտ է գտնվում Երերույքի տաճարը, որը կառուցվել է 5-րդ դարում կարմիր տուֆով, ներկայումս կիսավեր է[6]։ Անիպեմզային ափամերձ Ախուրյան գետի մյուս ափին գտնվում է Անիի ավերակները։
Տես նաև
խմբագրելՔույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 21» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 22-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 555
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/588/
- ↑ http://www.virtualarmenia.am/shirak/bn/p6b28.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիպեմզա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 417)։ |