Արտաշար

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Արտաշար, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 11 կմ հարավ-արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 843 մ բարձրության վրա։ Գյուղն ի հայտ է եկել մոտավորապես 1650-ական թվականներին։ Սկզբնական շրջանում բնակչությունը շատ քիչ է եղել ապրել են մոտ 6 ընտանիք։ 1915 թվականի ջարդերից հետո գյուղ են եկել և բնակություն հաստատել հիմնականում Մուշից գաղթած մարդիկ։

Գյուղ
Արտաշար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
Գյուղ Մեծամոր համայնք[1]
Մակերես7.3 կմ²
ԲԾՄ843 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1218[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարտաշարցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (235)
Փոստային ինդեքս0919[3]
Արտաշար (Հայաստան)##
Արտաշար (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արտաշարի մշտական բնակչությունը կազմել է 1218, առկա բնակչությունը՝ 1168 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 274[5] 406 129 308 509 605 589 715[6] 966 1218[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 38» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 575

Արտաքին հղումներ խմբագրել