Բաղրամյան (Բաղրամյանի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Բաղրամյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Բաղրամյանի տարածաշրջանում։ Գտնվում է մարզկենտրոնից 19 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1080 մ։ Բաղրամյան համայնքը, որպես շրջկենտրոն հիմնադրվել է 1983 թվականին։ Հեռավորությունը Երևանից՝ 57 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բաղրամյան | |||
Գյուղի մուտքը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Բաղրամյանի շրջան | ||
Հիմնադրված է | 1983 թ. | ||
ԲԾՄ | 1080 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 658[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակչություն
խմբագրելԲաղրամյանի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1989 | 1991 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 352 | 700 | 903 | 658[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Աշխարհագրություն
խմբագրելԲաղրամյանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։
Ռելիեֆ։ Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելԲաղրամյանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատված լեռներով ու լեռնաշղթաներով։ Բաղրամյանի առջև Արարատ լեռան տեսարանն է, իսկ հյուսիսում՝ Արագածը։ Բաղրամյանը թուրքական սահմանից հեռու է քսան կիլոմետր։
Վերջին տարիների ընթացքում ավելի կանոնավոր ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները և այգիները։
Բնակավայրեր
խմբագրելԲաղրամյանի շրջանի վարչական կենտրոնը Բաղրամյանն է։ Ուներ 16 բնակավայր։ Բնակավայրերն են՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 42» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 17-ին.