Նորակերտ (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորակերտ (այլ կիրառումներ)

Նորակերտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Գյուղ
Նորակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՇահեն Կարապետյան
Մակերես14.1 կմ²
ԲԾՄ940 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2699 մարդ (2008)
Խտություն191 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆորակերտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1142[2]
##Նորակերտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Նորակերտ (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Հեռավորությունը մարզկենտրոնից 38 կմ։ Հիմնադրվել է 1946 թվականին որպես ավան ամայի տարածքում՝ ղռերում, որից էլ ստացել է իր անվանումը։ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո այն դասվում է գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որwնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի և Հայաստանի տարբեր գյուղերից։

Տարի 1959 1970 1979 1989 2005
Բնակիչ 563 1613 2030 2765 3136

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թվականին համայնքն ունեցել է 3136 առկա բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական տոկոս։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 61%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 578 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (404 հա), կան պտղատու (40 հա) և խաղողի այգիները (62 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 145 և 306 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, հարավային բանջարաբոստանային կուլտուրաների (լոլիկ, սմբուկ, վարունգ) մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներԽմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել