Շինուհայր

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շինուհայր (այլ կիրառումներ)

Շինուհայր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Գորիսից 9 կմ հարավ, Որոտան գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա, բարձրությունը ծովի մակարդակից՝ մոտ 1500 մետր։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 68 կմ։

Գյուղ
Շինուհայր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՀամայնքՏաթև (համայնք)
Այլ անվանումներՇնհեր
Մակերես30.56 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2661[1] մարդ (2011)
Խտություն94 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՇինուհայրցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ3213
Շինուհայր (Հայաստան)##
Շինուհայր (Հայաստան)

Գյուղը Շինհեր անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ, 2015 թվականից մասն է խոշորացված Տաթև համայնքի, հանդիսանում է համայնքի խոշորագույն բնակավայրը և կենտրոնը։

Բնակչություն Խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Շինուհայրի մշտական բնակչությունը կազմել է 2661, առկա բնակչությունը՝ 1999 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել գրեթե բացառապես հայերով[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 244 1517 1282 1343 1146 1306 1896 2645 2593 2590 2661

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ Խմբագրել

Հին գյուղատեղիում պահպանվել է 18-րդ դարի Շնհեր ամրոցի հետքերը, հարավային կողմում՝ գտնվում է Շնհերի Սուրբ Աստվածածին անապատ համալիրը (1676 թ.), իսկ բուն գյուղում գտնվում են Սուրբ Ստեփանոս եռանավ եկեղեցին (17-րդ դար) և «Խաչեր» գերեզմանատունը (1261 թ.)։

Տես նաև Խմբագրել

Հայտնի մարդիկ Խմբագրել

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
  4. Հայաստանի Հանրապետության նիստերի արձանագրություններ։ 191-1920թթ. (խմբ. Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան), Երևան, «Հայաստանի ազգային արխիվ», 2009 — 593-597, էջեր 593-597 — 616 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-878-3-6։
  5. «AV Production - Խիկար Բարսեղյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-15-ին։ Վերցված է 2018-11-27 
  6. «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 4.
  7. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-28 
  8. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-27 
  9. «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.
  10. «Yerevan.Today | Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել» (hy-am)։ Վերցված է 2018-08-12 

Արտաքին հղումներ Խմբագրել