Նորշեն (Շիրակի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)
Նորշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Բագրավանից 7 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի ձախ ափին, պատմական Անի մայրաքաղաքի դիմաց[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Նորշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Անիի շրջան | |
Ղեկավար | Վահանդուխտ տատ | |
Այլ անվանումներ | Ենիքյոյ, Խարկով | |
ԲԾՄ | 1450 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1[1] մարդ (2019) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Անուն
խմբագրելՀիմնադրվելուց հետո գյուղը ստացել է Նոր գյուղ անունը, որը թուրքերի կողմից ուղիղ թարգմանությամբ կոչվել է Ենիքեյ[2]։ Նիկողայոս Մառը հիշատակում է բնակավայրի Էնիկեյ և Խարկով անվանումները[3]։ Գյուղը Ենիքյոյ անվանմամբ նախկինում ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[4]։ Չնայած գյուղի Խարկով անունը ասոցացվում է Ուկրաինայի Խարկով քաղաքի անվան հետ, սակայն բնակիչների շրջանում առավել տիրապետող է այն տեսակետը, որ այն առաջացել է հայերեն «խարկվել» բառից և փոփոխվելով դարձել է Խարկով[2]։
Խարկովը Նորշեն է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[2][5][6]։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղի տեղանքը լեռնային է[2]։ Գյուղի հարակից տարածքը հարուստ է քարհանքերով[2]։
Կլիմա
խմբագրելԱմռանը կլիման շոգ է, կիզիչ[2]։
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնել են 1894 թվականին Շիրակավանից եկածները[2]։ Մինչ բնակավայրի հիմնադրումը նրա տարածքում եղել են ամառանոցներ[2]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՆորշենի դիմաց, Ախուրյանի աջ ափին, փռված են Անիի ավերակները։
Գյուղից հարավ-արևմուտք, Անի տանող ճանապարհից 500 մ հարավ, ինչպես նաև գյուղի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան կողմերում կան մ.թ.ա. III-I հազարամյակների դամբարանադաշտեր[2]։ Իսկ գյուղից 300 մ դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևմտյան կողմերում կան IX-XVI դդ. և XVII-XX դդ. գյուղատեղիներ, որոնց շրջակայքում, ինչպես նաև Ախուրյան գետի ձախ ափին` քարհանքի մոտ, պահպանվել են VII-XVII դդ. գերեզմանոցներ, որտեղ առկա են XIII-XIV դդ. խաչքարեր[2]։ Ախուրյան գետի ափին պահպանվել է XI-XII դդ. կամուրջի ձախափնյա խելը[2]։ Իսկ գյուղի հարավարևմտյան մասում` գերեզմանոցից հարավ, գտնվում է IX-XIV դդ. քարայր-կացարանների համալիրը[2]։
Բնակչություն
խմբագրելՆորշենի ազգաբնակչության փոփոխությունը.[7]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 288 | 303 | 399 | 235 | 135 | 33 |
1965 թվականին գյուղում կար տարրական դպրոց, սակայն դպրոցը 70-ականներին արդեն փակվել էր[5]։
1970-ականներին Խարկովը միավորել են Բագրավանին և ստեղծել մեկ գյուղական միավոր[5]։
Խաչկովը վերջնականապես լքվել է 2009-10 թվականներին[5]։ Ներկայում Խարկովում բնակվող մեկ անձ կա[5][8]։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։
Գյուղի տնտեսության մաս է կազմում քարհանքերի շահագործումը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 hushardzantest. «ԽԱՐԿՈՎ-ՆՈՐՇԵՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Марр, Н. (1934). Ани. Ленинград-Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 203
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Սահմանափակումներ, որ դատարկեցին մի ամբողջ գյուղ. բագրավանցի դարձած խարկովցիների մտորումներից». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 153» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 24-ին.
- ↑ «Սահմանամերձ գյուղի միակ բնակչի համար պատարագ է մատուցվել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.