Գեղամավան

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Գեղամավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։

Գյուղ
Գեղամավան
Թուխ Մանուկ մատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Մակերես29,48 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1721[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1507
Գեղամավան (Հայաստան)##
Գեղամավան (Հայաստան)
Գեղամավան (Գեղարքունիքի մարզ)##
Գեղամավան (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Հրազդան գետի ձախափնյակում, մարզկենտրոն Գավառից 37 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղի արևելյան մասում գտնվում է եկեղեցին[3]։

Բնակչություն Խմբագրել

Գեղամավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Ներկայիս բնակչության նախնիները 1828-1829 թվականներին այստեղ են գաղթել Պարսկահայաստանի Մակուի գավառի Անձուկ և Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից։

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 422 1410 1730 1798 1137 1396 1915 2080 1773 1721[1]

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույց Խմբագրել

Գյուղի հարավարևմտյան մասում գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցի, արևմտյան կողմում՝ Սուրբ Աստվածածին մատուռ։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  3. Kiesling Brady, Kojian Raffi (2005)։ Rediscovering Armenia: Guide (2nd ed.)։ Yerevan: Matit Graphic Design Studio։ էջեր 74–75։ ISBN 99941-0-121-8 
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11 

Արտաքին հղումներ Խմբագրել