Արեգունի

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգունի (այլ կիրառումներ)

Արեգունի (նախկին անվանումները` Գյունեյ, Սատանախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Սևանի լեռների ստորոտին, Սևանա լճի արևելյան ափի մոտ, մարզկենտրոն Գավառից 100 կմ արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։

Գյուղ
Արեգունի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն344[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Արեգունի (Հայաստան)
Red pog.png
##Արեգունի (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Նախկինում Սատանախաչ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Վերանվանվել է Գյունեյ 1935 թ. հունվարի 3-ին, Արեգունի` 1991 թ. ապրիլի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արեգունիի մշտական բնակչությունը կազմել է 344, առկա բնակչությունը` 340 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4], այնուհետ` հայերով։ Արեգունիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 132 299 331 481 562 823 96 375 344[1]

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունն զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցԽմբագրել

Գյուղի տարածքում կան հին խաչքարեր։ Հնում ունեցել է պահակատուն և եղել է ճանապարհային կայան։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 509
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 919
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 31»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11