Ագարակավան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Ագարակավան (մինչև 2006 թվականը՝ Ագարակ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, մարզկենտրոնից 32 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ագարակավան | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Ագարակ | ||
Մակերես | 5,74 կմ² | ||
ԲԾՄ | 1450 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 881[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ագարակավան է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։ Գյուղում գործում է միջնակարգ 12 ամյա դպրոց։ Դպրոցն ունի 124 աշակերտ 2017 թ դրությամբ։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղի կլիման չորային է։ Ամառները շոգ են և չոր, միջին ջերմաստիճանը տատանվում է +22 +34 աստիճանների սահմաններում, ամառվա ընթացքում քիչ են մթնոլորտային տեղումները, որոնց բացակայությունը մեծ վնաս է հասցնում արոտավայրերին և վարելահողերին։ Գյուղը ունի ոռոգման և խմելու ջրի խնդիր, ոռոգումը կատարվում է արհեստականորոն ամբարված ջրի շնորհիվ, իսկ խմելաջուրը սակավ է։ Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է -3 -15 աստիճանների սահմաններում, վերջին 3 տարիների ընթացքում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ մինչև -23 աստիճան։ Հաստատուն ձյունածածկույթ չի ձևավորվում։ Գյուղը չունի բնական գազի մատակարարում, գյուղացիների մեծ մասը տաքացնում են տները վառարաններով։ Գյուղն ունի գիշերային լուսարձակներ։ Գյուղում կա Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձան։ Գյուղում չկա եկեղեցի, սակայն կա մատուռ, որը գյուղացիների սրբատեղին է։
Բնակչություն
խմբագրելԳյուղի նախնիները գաղթել են Մուշից, Սասունից և Տարոնից։ Ագարակավանի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1922 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 500 | 535 | 610 | 707 | 850[3] | 1069 | 881[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակաչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և հողագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր և արոտավայրեր։
Այստեղ աճեցնում են տարբեր մշակաբույսեր։ Հացահատիկային մշակաբույսերից աճեցնում են ցորեն և գարի։ Կերային մշակաբույսերից աճեցնում են կորնգան և առվույտ։ Տնամերձ հողերում մշակում են այգիներ և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Այգիներում գերակշռում են ծիրանենին, խնձորենին, ընկուզենին, կեռասենին, տանձենին, մշակում են նաև նուշ, թութ, սերկևիլ, թուզ, կաղին։ Հատապտուղներից աճեցնում են մոշ, ելակ, մորի, հաղարջ, մասուր։ Բանջարաբոստանային կուլտուրաներից աճեցնում են կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ, դդում, սիսեռ, սմբուկ, կաղամբ, տաքդեղ, սոխ, սխտոր, կանաչիների տարբեր տեսակներ և այլն։
Հարևան գյուղատեղիներ
խմբագրելԳյուղից հյուսիս գտնվում է Դիան գյուղը, արևմուտքում Ներքին Բազմաբերդ գյուղն է։ Հյուսիս-արևմուտքում Կաքավաձոր գյուղն է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 540
Արտաքին հղումներ
խմբագրել- Ագարակավանի գյուղապետարանի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Արագածոտնի մարզպետարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարակավան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 50)։ |