Վանեք
Վանեք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Վանեք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Ղարատղա | ||
Մակերես | 2.06 կմ² | ||
ԲԾՄ | 1240 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 61[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | վանեքցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելԲնակավայրը տեղակայված է Աճանան գետի վերին հոսանքի աջ ափին[3]։ Ծովի մակարդակից բարձր է 1225-ից[3] 1240 մ[4][5]։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք[4][5]։
Պատմություն
խմբագրելՀնում ներկայիս Վանեք գյուղի մոտակայքում եղել է Վանիգ բնակավայրը[4]։
Ռուսական կայսրության ժամանակաշրջան
խմբագրելՄինչև 19-րդ դարի սկզբները գյուղի բնակչությունը եղել են հայեր, որից հետո այն հայաթափվել է[5]։
Կարադիգյա անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[6]։
Խորհրդային ժամանակաշրջան
խմբագրելԽորհրդային Միության ժամանակաշրջանում գյուղը գտնվել է Խորհրդային Հայաստանի Ղափանի շրջանում և ընդգրկված է եղել Նորաշենիկի գյուղխորհուրդի կազմում։ Խորհրդային ժամանակաշրջանում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, ովքեր հեռացել են 1988 թվականին։ 1989-ից թվականից Վանեքը վերաբնակեցվել է Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված և Կապանի տարածաշրջանի բնակավայրերից այստեղ տեղափոխված հայերով[4]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՎանեք գյուղի տարածքում առկա պատմամշակութային հուշարձաններից պետության կողմից հաշվառվել է հանրապետական նշանակության երկու միավոր։ Վանեքից 1 կմ հարավ պահպանվել են Հոռոմանց (Հռոմանց) գյուղի ավերակները։ Այն թվագրվում է 17-ից 20-րդ դարերով։ Բնակիչները հեռացել են 1926 թվականից հետո։ Գյուղում է գտնվում 17-րդ դարով թվագրվող եկեղեցի[3][7], գերեզմանոց[3]։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վանեքի մշտական բնակչությունը կազմել է 61, առկա բնակչությունը՝ 30 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[8][9], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Վանեք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 25 | 200[8] | 213 | 65 | 172 | 98 | 149 | - | 83 | 61[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Վանեք գյուղի մասին տեղեկություններ Սյունիքի մարզպետարանի կայքում, Արխիվացված 2014-01-29 Wayback Machine
- ↑ 5,0 5,1 5,2 Տեղեկություններ Վանեքի գյուղի մասին Սյունիքի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․11․2021թ․)։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 984
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․, (արխիվացված 15․11․2021թ․):
- ↑ 8,0 8,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 542