Շահումյան (Արարատի մարզ)

գյուղ Հայաստանի Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)

Շահումյան (նախկին անվանումը՝ Յուվա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից` մոտ 1 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Շահումյան 1950 թ. ապրիլի 19-ին[2]։

Գյուղ
Շահումյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան
Հիմնադրված է1831 թ.
Մակերես15,56 կմ²
ԲԾՄ830 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3752 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Շահումյան (Արարատի մարզ) (Հայաստան)##
Շահումյան (Արարատի մարզ) (Հայաստան)
Շահումյան (Արարատի մարզ) (Արարատի մարզ)##
Շահումյան (Արարատի մարզ) (Արարատի մարզ)

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շահումյանի մշտական բնակչությունը կազմել է 3752, առկա բնակչությունը՝ 3613 մարդ[3]։ Մինչև 1918-1920 թթ. գյուղում ապրել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ, այնուհետ եղել է հայաբնակ[4]։ Ներկայումս բնակվում են հայեր, որոնց նախնիների մի մասը եկել է 1828-1829 թթ. Խոյի շրջանից[2]։

Շահումյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 253 մարդ [5]
1873 1401 մարդ [6]
1897 1979 մարդ [5]
1926 1804 մարդ [5]
1939 2147 մարդ [5]
1959 2886 մարդ [5]
1970 3323 մարդ [5]
1979 3539 մարդ [5]
1989 4131 մարդ [5]
2001 4162 մարդ [5]
2011 3752 մարդ [1]


Արդյունաբերություն և գյուղատնտեսություն

խմբագրել

Գյուղի տարածքում առկա է բրուտագործական կավահողի հսկայական պաշարներ և գյուղում մեծ զարգացում է ապրել բրուտագործությունը, բացի մեծ թվով անհատներից գործել է կոլխոզի բրուտագործական արհեստանոցն՝ իր թրծման փռով և խանութով։ Խանութեր են ունեցել նաև Արտաշատում, Գյումրիում և Երևանում։ Մինչև այժմ մի քանի անհատներ գյուղում խեցեգործական իրեր և թոնիր են պատրաստում։ Դրա հիման վրա սովետական շրջանում գյուղում ստեղծվել է խեցե իրերի և կերամիկայի մեծ գործարան։

Գյուղի տարածքում 1962 թ. հիմնվել է Արտաշատի պահածոների գործարանը (Արտֆուդ), մանրահատակի ֆաբրիկան, բեռնաուղևորատար ավտոձեռնարկությունը, գյուղ-տեխնիկայի բազան, վերամբարձ կռունկների վարչությունը, հայկոոպ բազան, պանրի գործարանը, 5-րդ տրեստի ավտոշարասյունը, կերամիկայի գործարանը, մեխ. գործարանը, Արտաշատի ճան-շինը, որոնք այժմ միացվել են Արտաշատին։ Գյուղում գործել է գյուղ մթերման կետը (եկեղեցու տարածքում) և գինու գործարանը։ Կոլտնտեսությունը լավագույն տարիներին ունեցել է խոշոր խոզաբուծարան ու թռչնանոց, խոշոր ու մանր անասնահոտ և տարածաշրջանում եզակի գոմեշի ֆերմա։

Գյուղը ունի մոտ 1100 տնտեսություն։ Շահումյան համայնքի վարչական տարածքը կազմում է 1900 հա, որից՝ 1500 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, 150 հա՝ տնամերձ։

== Պատմություն ==Գյուղը հիմնադրվել է Արտաշատ հինավուրց քաղաքի հետ, անվանվել է Օվայ (դաշտատեղ, անապատ)։ Հետագայում ըստ հայագետ Անահիտ Խաչատրյանի անունը վերափոխվել է Եուվայ, Յուվա։ Ղեվոնդ Ալիշանը իր «Հայոց պատմություն» աշխատության 309-էջում գրում է «Ովայք կամ Ովայից գյուղը Ոստան գավառի Յուվա գյուղն է որտեղից է Հովհանես Օվայեցի կաթողիկոսը (832-853 թ.):

Սովետական կարգերի հաստատումից հետո գյուղում ստեղծվում է «Արյունոտ կիրակի» կոմունան։ Կոլեկտիվացման տարիներին կազմակերպվում է նաև կոլխոզ և համար երկու սովխոզ որը Կիրովի սպանությունից հետո կոչվում է Կիրովի անվան կոլխոզ և Կիրովի սովխոզ, որը հետագայում դառնում է առանձին գյուղ (Այժմ Տափերական)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 61
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 154. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահումյան (Արարատի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։