Արևիս

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Արևիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Արևիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Համայնք Սիսիան համայնք[1]
Առաջին հիշատակում1411
Այլ անվանումներԱրավիս, Արավսա, Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի
Մակերես18,30 կմ²
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն54[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարևիսցի
Ժամային գոտիUTC+4
Արևիս (Հայաստան)##
Արևիս (Հայաստան)

Անուն խմբագրել

Գյուղն ունեցել է բազմաթիվ անուններ։ ՀԽՍՀ 1968 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով վերջնականապես ստացել է Արևիս անունը։ Նախկին անվանումներն են եղել՝ Արավիս, Արավսա[3], Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի։

Աշխարհագրություն խմբագրել

Սիսիան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 121 կմ։

Պատմություն խմբագրել

Գյուղն հայտնի է եղել դեռևս միջնադարյան ժամանակաշրջանից և հայտնի է եղել որպես գրչական կենտրոն։ 1411 թվականին Գրիգոր Գրիչն այստեղ ավետարան է արտագրել։ Ըստ 1781 թվականի հարկացուցակի՝ Արևիս բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 1500 դահեկան պտղի հարկ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղից 3-4 կմ հարավ գտնվում են Թանահատի վանքի ավերակները, իսկ 4-5 կմ հյուսիս-արևմուտք՝ ավերակ գյուղատեղի։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Արևիսի մշտական բնակչությունը կազմել է 54, առկա բնակչությունը՝ 45 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[4][5], այնուհետ` հայերով։ Ստորև ներկայացված է Արևիս գյուղի բնակչության թվային տվյալներն ըստ տարիների[5].

Տարի 1831 1873 1914 1922 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 19 168 300 151 478 551 476 102[6] 54[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և հացահատիկի մշակությամբ։

Շրջակայքում կան մոլիբդենի և պղնձի հանքավայրեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 393
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 5, էջ 116
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 38  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևիս» հոդվածին։