Ենոքավան
Ենոքավան (նախկին անվանումը՝ Քրդևան), գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք, Սառնաջուր գետի ափին, Գետահովիտ գյուղից 4 կմ արևմուտք[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ենոքավան | ||
Ապագա Ռեզորթ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ | |
Գյուղապետ | Ալիբեկ Բաբայան | |
Այլ անվանումներ | Շիրազ, մինչև 1935 — Քրդևան | |
ԲԾՄ | 1100 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 537[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ենոքավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (263) | |
| ||
Բնակավայրն իր ներկայիս անվանումը ստացել է 1935 թվականին ԽՍՀՄ իշխանությունների կողմից որպես Կարմիր բանակի կողմից Հայաստանի օկուպացիայի կողմնակից և երկրում խորհրդային կարգերի հաստատման աջակից Ենոք Մկրտումյանի հիշատակ։
Ենոքավան գյուղում է գտնվում Հայաստանի առաջին էքսթրեմալ զվարճանքի վայրը՝ Յելլ Էքսթրիմ պարկը[3]։
Բնակչություն
խմբագրելՆախնիները 19-րդ դարի կեսերին այստեղ են եկել Սևքար գյուղից։
Վերջին տարիներին Ենոքավանի բնակչությունն աճել է. 480-ից դարձել է 554 մարդ։ Բանն այն է, որ գյուղը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայրը[4]։
Ենոքավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԵնոքավանի մեջ է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Աստղի բլուր” դամբարանադաշտը։ Շրջակայքում են Սբ. Սարգիս (XIII դար), Սբ. Հովհաննես (XII-XIV դարեր), “Սբ. Օկոնախաչ” (XII-XIII դարեր) եկեղեցիներն ու Սբ. Աստվածածին (XIII դար) և Սբ. Սարգիս (XII-XIII դարեր) մատուռները։
Պատկերասրահ
խմբագրել-
Լաստիվերի ջրվեժը ձմռանը
-
Կիրճը Ենոքավանից ձմռանը
-
Ենոք Մկրտումյանի Կիսանդրին Ենոքավան գյուղում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 2011 թվականի Հայաստանի մարդահամար
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 68.
- ↑ «Յելլ Էքստրիմ պարկ։ Կարծիքներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Բացառիկ․ Գյուղ Հայաստանում, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 73» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 73. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենոքավան» հոդվածին։ |