Նոր կյանք (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
Նոր Կյանք[2], գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանում, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 8 կմ հարավ, մարզկենտրոնից` 8 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Նոր կյանք | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Գյուղապետ | Գարիկ Սարգսյան | |
Հիմնադրված է | 1946 թ. | |
ԲԾՄ | 850 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼2291 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1946 թվականին Իրանից, Խոյ, Սալմաստ գավառների գյուղերից ներգաղթած հայերի կողմից։
Կլիմա
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմռան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -4°C աստիճան։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +24-ից +26°C, իսկ առավելագույնը՝ +42°C է։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Նոր Կյանքի մշտական բնակչությունը կազմել է 2291, առկա բնակչությունը՝ 1906 մարդ[3]։ Նոր Կյանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 820 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, փոստի բաժանմունք։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնական զբաղմունքը՝ հողագործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 403 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 122 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ՝ համապատասխանաբար կազմելով 52 հա և 70 հա։ Գյուղում բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։
Համայնքում 2010 թվականին ստեղծվել է «ԱՄՔՈՐ» կազմակերպության հովանավորությամբ գյուղատնտեսական կոոպերատիվը, որն իր մեջ ընդգրկել է 69 ֆերմերային տնտեսություն և շուրջ 55 հա հողատարածք։ Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Հովհաննես Բարսեղյան, Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու, Երևան, «9-րդ հրաշալիք», 2006, էջ 289։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նոր կյանք Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine