Սարահարթ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարահարթ (այլ կիրառումներ)
Սարահարթ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Սարահարթ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 20,0 կմ² | ||
ԲԾՄ | 1725 մ | ||
Կլիմայի տեսակ | Բարեխառն | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1211[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գտնվում է Գոգարան գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևմուտք։
Սարահարթ գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի Չքնաղի լեռներ կոչվող բազուկի արևմտյան լանջերին։ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս–արևմուտք, բլրապատ ու թեք հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա, զուրկ է բնական և արհեստական անտառներից։
Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի բնակիչները գաղթել են Բասենի նահանգի Վերին Բասենի Էյքիբադ գյուղից և բնակություն հաստատել Գյուլլիջա գյուղում, որը 19.04.1950 թ. վերանվանվել է Սարահարթի։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվել է։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է երկրաշարժից հետո, սովորում է 180 աշակերտ։
Գյուղի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում են գտնվում «Ժամ» եկեղեցին (XVIII-XIX դդ.) և «Կարմիր Ավետարան» մատուռը։
Բնակիչները գաղթել են 1830 թ. Էրզրումի նահանգի Բասենի գավառի, Էգէպատ (Էգեպատ կամ Այգեպատ) գյուղից ։
Գյուղի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ Գյուղում առկա է ոռոգման ջրի նոր կառուցված ցանց։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է երկրաշարժից հետո, ունի նաև նորակառույց բժշկական ամբուլատորիայի շենք։ Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի կերային կուլտուրաների մշակությամբ։
Մինչև 1988 թ. երկրաշարժը գյուղում կար երկու եկեղեցի՝ 1884 թ. կառուցված Սուրբ Աստվածածինը և XIX դարի՝ Սուրբ Փրկիչ եկեղեցիները։
Երկրաշարժի հետևանքով երկուսն էլ ավերվեցին, առաջինը հիմնովին, իսկ երկրորդը՝ մասամբ։
Արմատներով Սարահարթից, ամերիկաբնա Աշոտ Մարտիրոսյանի հովանավորությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցին 2007թ. վերանորոգվել է, և այժմ գործում է։
Բնակչություն
խմբագրելՍարահարթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 56 | 481 | 839 | 1322 | 1486 | 1494 | 1835 | 1928 | 1527 | 1435 | 1387 | 1211[2] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 176» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 211)։ |