Անգեղակոթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անգեղակոթ (այլ կիրառումներ)
Անգեղակոթ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Անգեղակոթ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Առաջին հիշատակում | 5-րդ դար | ||
Այլ անվանումներ | Անգելաութ | ||
Մակերես | 45.79 կմ² | ||
ԲԾՄ | 1800 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼1582 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | անգեղակոթցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԱնգեղակոթը գտնվում է Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 108 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Պատմություն
խմբագրելԱնգեղակոթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի պատմությունը թվագրվում է հազարամյակներով։
Հնագույն ժամանակաշրջան
խմբագրելԱնգեղակոթը Մեծ Հայքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղն առաջին անգամ հիշատակվում է դեռևս V դարում, թեև հայտնի է, որ այն գոյություն է ունեցել շատ ավելի շուտ ժամանակաշրջաններում։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի դոլմեններ, շրջակայքում կան մ.թ.ա. VIII – I հազարամյակների դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցի հետքեր, իսկ ավելի ուշ ժամանակաշրջանից՝ միջնադարյան խաչքարեր, գերեզմաններ, ջրաղացներ։ Միջնադարյան հուշարձաններից են Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հազարափրկիչ եկեղեցիները և մատուռները։ Անգեղակոթի ամենանշանակալից սրբավայրը «Վարդան զորավար» սրբավայրն է, որտեղ ըստ տեղական ավանդապատումների, զետեղված է զորավար իշխան Վարդան Մամիկոնյանի դին, որն այստեղ էր բերվել 451 թվականի Ավարայրի ճակատամարտից վերադարձող զորքերի կողմից։
Նույն դարաշրջանում, Անգեղակոթում էր բնակվում մարզպան Վասակ Սյունին. գյուղի տարածքում կա մի հուշարձան, որի տակ՝ ըստ տեղական ավանդապատումների, թաղված է Վասակ Սյունին։
Միջնադար
խմբագրելՄիջին դարերում Անգեղակոթը Սյունիքի վարչական, մշակութային և հոգևոր կենտրոններից էր։ 16-17–րդ դարերում այն համարվում էր գյուղաքաղաք և իշխանանիստ-մելիքանիստ ավան՝ Մելիք-Սաֆրազյան (Սաֆրազբեկյան) իշխանական տան նստավայրը։
1699 թվականին հայ ազատագրական շարժման գործիչ իշխան Իսրայել Օրին Անգեղակոթում հրավիրել է մի գաղտնի հավաք (Անգեղակոթի ժողովը) որի ընթացքում Սյունիքի հայ իշխանները (մելիքները) քննարկել են Հայաստանի անկախության ծրագրերը։
Նոր ժամանակաշրջան
խմբագրել1797 թվականին Անգեղակոթը ենթարկվել է պարսիկ Աղա-Մահմեդ Բ խանի հարձակմանը և դատարկվել է։ 1828-1830 թվականներին այն նորից վերաբնակեցվեց՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ շրջաններից (հիմնականում Ղարաքյավշան գյուղից) գաղթած հայ բնակիչներով, ովքեր հիմնեցին «նոր Անգեղակոթը»։
Նախկինում Անգելաութ անվանումով գյուղն ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՏարածքում հայտնաբերվել են նեոլիթի, բրոնզե դարի դոլմեններ և դամբարաններ։ Ունի միջնադարյան հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Հազարափրկիչ եկեղեցիներ, մի քանի մատուռ, խաչքարեր, «Վարդան Զորավար» սրբավայր։
Բնակչություն
խմբագրելԱնգեղակոթի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Հայտնի անձինք
խմբագրելԱնգեղակոթում է ծնվել ծանրամարտի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։
Պատկերասրահ
խմբագրել-
Անգեղակոթի Սուրբ Վարդան սրբավայր
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 252
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 554. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգեղակոթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 378)։ |