Վերին Կարմիրաղբյուր
Վերին Կարմիրաղբյուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, որը գտնվում է մարզկենտրոնից 59 կմ դեպի արևելք, Տավուշ գետի աջափնյակում։ Տեղակայված է Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևելք, հարևանությամբ գտնվում են Նորաշեն, Չորաթան և Այգեպար գյուղերը[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Կարմիրաղբյուր | ||
Գյուղի եկեղեցին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Տավուշի շրջան | |
Գյուղապետ | Կամո Չոբանյան | |
Հիմնադրված է | 1860 թ. | |
Մակերես | 18,9 կմ² | |
ԲԾՄ | 1320 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1632[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրել«Վերին Կարմիրաղբյուր» անվանումը գյուղը կրել է դեռ 400-500 տարի առաջ։ Նախկին գյուղատեղը, որը ժողովուրդը կոչում է Հինշեն, նույն կերպ է անվանվել, սակայն թուրքերեն հնչմամբ՝ Ղըզըլբուլաղ։ Այդ անունը, հավանաբար, գյուղը ստացել է կարմրագույն ավազոտ քարից դուրս եկող աղբյուրի շնորհիվ։ Բնակչությունը բաղկացած է եղել ինչպես բնիկներից, այնպես էլ եկվորներից, որոնք այստեղ են տեղափոխվել Լոռուց, Ղարաբաղից, Գանձակից և Երևանից։
Այսօրվա Վերին Կարմիր Աղբյուրը հիմնադրվել է 1860 թվականին։ Հետաքրքիր են գյուղի մասին 19-րդ դարի վերջին հրատարակված «Արցախ» (Բաքու, 1895 թ) գրքում տրված տեղեկությունները. «Կարմիր Աղբյուր» (Ղըզըլբուլաղ), բնիկ, հողն արքունի, տեղական բերքերը՝ ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տավար, գոմեշ, խոզ, տանձ, խնձոր, պատվական օդը, կլիման և ջուրը։ Ուշագրավ տեսարան։ 88-90 տարի երկար կյանք։ Սուրբ Հովհաննես եկեղեցին, ծածկն փայտաշեն, մի քահանա։ Ծուխը 105, արական 602, իգական 694։ Գյուղը շինված է մի սարահարթի վրա, Նորաշենի արևմտյան կողմում է»։
Հետագա տարիների ընթացքում գյուղը շատ է փոխվել։ Եղել են բազմաթիվ հաջողություններ, վերելքներ, և անկումներ։ Գյուղը էլեկտրաֆիկացվել է, գազաֆիկացվել, կառուցվել են ճանապարհներ, բարձրացել է գյուղացու կենսամակարդակը։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Կարմիրաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 1632, առկա բնակչությունը՝ 1480 մարդ[1]։ Բնակիչերը հայեր են, որոնց մի մասի նախնիներն անցյալում եկել են Լոռու և Արցախի գյուղերից։
Վերին Կարմիրաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 329 | 747[4] | 779 | 1095 | 1529 | 1765 | 2136 | 2011 | 1970 | 1948 | 1632[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում պահպանվել է 1701 թ.-ի Սուրբ Հովհաննես եկեղեցին, իսկ արևելյան մասում՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի Նորաշենի դամբարանադաշտը։
Կրթություն
խմբագրելՎերջերս լրացել է Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցի 100 ամյակը։ XIX դարի վերջում - XX դարի սկզբում, ինչպես Հայաստանի շատ գավառներում, այստեղ նույնպես գործել է ծխական դպրոց, որի միակ դասարանում սովորում էին 7-15 տարեկան տղաները։ Ուսուցիչները գյուղի հոգևորականներն էին՝ քահանա, տիրացու և այլք։ Մինչև 1906 թ. դպրոցը մի քանի անգամ բացվել ու փակվել է։ 1906 թ Արշակ Մելյանը, ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, վերադարձել է գյուղ և բացել մի դպրոց, որտեղ սովորում էին Վերին Կարմիր Աղբյուրի և Նորաշենի 60 մանուկներ՝ ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։ Տարիների ընթացքում արտագաղթի պատճառով գյուղի բնակչության թիվը նվազել է և 2020 թվականի տվյալներով դպրոցն ունի մոտավորապես 200 աշակերտ։ Իր ավելի քան մեկդարյա գոյության ընթացքում դպրոցը տվել է 19 մեդալակիր, իսկ հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն։
Հայտնի անձինք
խմբագրել- Միքայել Գիժլարյան - բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
- Վասակ Ղավալյան - քիմիական գիտությունների թեկնածու
- Բալաբեկ Մելյան - բանաս. գիտությունների թեկնածու-դոցենտ
- Հայկազ Մելյան - գրող, բանաստեղծ
- Հրանտ Մելյան - կենսաբանական գիտությունների թեկնածու
- Գարեգին Մխիթարյան - ֆիզ-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
- Մամիկոն Մխիթարյան - գյուղ. գիտ. թեկնածու, դոցենտ
- Միշա Մխիթարյան - բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
- Խորեն Մեսրոպյան - բանաս. գիտ. թեկնածու-դոցենտ
- Սամվել Չոբանյան - քիմիական գիտությունների թեկնածու
- Կարեն Պողոսյան - կենսաբանական գիտությունների դոկտ.-պրոֆ., ՀՀԳԱ ակադեմիկոս
- Հովսեփ Պողոսյան - տնտեսական գիտությունների թեկնածու-դոցենտ
- Սուրեն Պողոսյան (գիտնական) - կենսաբանական գիտությունների դոկտ.-պրոֆ., Լենինի անվան ՀամԳԳԱ թղթակից անդամ
- Նվեր Վիրաբյան - մանկ.ԳԻ գիտաշխատող
- Հայկազ Օհանյան - մանկ. գիտ. դոկտ.-պրոֆ., դիվանագետ
Պատկերասրահ
խմբագրել-
Մեծ Եղեռնի հարյուրամյակին նվիրված հուշարձանը
-
Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը
-
Գյուղի հիմնադրման 100-անյակին նվիրված հուշաղբյուրը գյուղի կենտրոնում
-
Խաչքար Մատաղի սարում
-
Ծիածան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Վերին Կարմիրաղբյուր(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 193» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»