Վաղարշապատ

քաղաք Հայաստանում

Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։

Քաղաք
Վաղարշապատ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՀամայնքԱրմավիրի մարզ
ՔաղաքապետԴիանա Գասպարյան
Հիմնադրված էմ. թ. ա. II դար թ.
Այլ անվանումներԱրտիմեդ, Վարդգեսավան, Էջմիածին
Մակերես40 կմ²
ԲԾՄ853±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն46 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվաղարշապատցի (էջմիածնեցի)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)
Փոստային դասիչ1101-1109
Էջմիածին
Պաշտոնական կայքejmiatsin.am
Վաղարշապատ (Հայաստան)##
Վաղարշապատ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Վաղարշապատի քարտեզ
Զվարթնոցի քարտեզ

Ունի հնագույն պատմություն։ Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Քաղաքի կենտրոնում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության կենտրոնը։

Անվանումներ

խմբագրել

Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ[2]։

Արտիմեդ

խմբագրել

Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով[3]։ Այդ ենթադրության օգտին են խոսում 1950-ական թվականներին Մայր և Սուրբ Հռիփսիմե տաճարների պեղումների ժամանակ նրանց հիմքերից հայտնաբերված հեթանոսական տաճարների բեկորները[4]։

Վարդգեսավան

խմբագրել

Վարդգես Մանուկը բաժանվելով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը։

Վաղարշապատ

խմբագրել

2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք[2]:։ Միջին դարերում, Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։

  Սա (Վաղարշ Ա Արշակունին, ըստ Խորենացու թագավորած 191-211 թվականներին) պատեաց պարսպաւ և հզօր աւանն Վարդգէսի, որի վերայ զՔասախ գետոյ, զորմէ զառասպելն ասեն․ «Հատուած գնացյալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գավառեն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլրով, զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասախ գետւ կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի»։ Այս Երվանդ առաջինն է, Սակավակյացն է, որ ի Հայկյանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի՝ շինեց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց (Տիգրան Բ Մեծ) նստոյց զհասարակ առաջնոյ գերությանն Հրէից, որ եղև քաղաքիւղ վաճառօք։ Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատւարաւ, և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք։
- Մովսես Խորենացի
 

Կայնեպոլիս

խմբագրել

163 թվականից մինչև 193 թվական հռոմեացիք Վաղարշապատը նույնիսկ մայրաքաղաք են հռչակում գրաված և ավերած Արտաշատի փոխարեն և անվանում Կայնեպոլիս (Նոր քաղաք)[5][6]։

Էջմիածին

խմբագրել

1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվեց Վաղարշապատ։

Պատմություն

խմբագրել

Հնավայրեր Վաղարշապատի տարածքում

խմբագրել

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այդ տարածքներում են գտնվում էնեոլիթյան (պղնձեքարեդարյան) ժամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են Շրեշ բլուրը, Մոխրբլուր, Թեղուտը, Մեծամորը և այլն, ու հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ։ Վաղարշապատում և նրա շրջակայքում կան նաև հնագույն դամբարանադաշտեր, որոնք ևս անկասկած են դարձնում տվյալ բնակավայրի հնամենի և նշանավոր լինելը։

Առաջին գրավոր տեղեկություններ

խմբագրել

Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները ավանդել է Բիայնայի (Վանի) թագավոր Ռուսա Բ-ն (մթա 685-645)՝ կոչելով նրան Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ, որի ոռոգման համար նա մեծ ջանքեր է ներդրել[7]։

3-րդ դարի վերջերի Վաղարշապատի քաղաքային նկարագրի մասին ստույգ տեղեկություններ է հաղորդում Ագաթանգեղոսը։ Նրա պատմության և վերջերս կատարված պատմա-հնագիտական ուսումնասիրությունների հիմամբ կարելի է ընդհանուր գծերով պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի Վաղարշապատի մասին։

Քաղաքը տարածվել է պարիսպներով ամրացված միջնաբերդի շուրջը[8]։ Այժմ արդեն կասկած չկա, որ միջնաբերդի տարածքը, ընդհանուր աոմամբ, համընկել է Էջմիածնի վանքի ներկայումս զբաղեցրած տարածքին[9][10][11]։

Քաղաքի դիրք

խմբագրել

Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը՝ Քասաղ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում։

Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր։ Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում՝ արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին։ Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս՝ աշխատավորությունը։ Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը։

Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել։

Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի հետևանքն էր այն բանի, որ 301 թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը։ Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել (480 թվականին) առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը։

Հետագա դարերում (բացառյալ Բագրատունիների թագավորության ժամանակ) Վաղարշապատը աստիճանաբար անշքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր։ Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը Սսից տեղափոխվեց Էջմիածին։ Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը։ 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը (Էջմիածին) դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը։

Հին Վաղարշապատի տեղադրություն

խմբագրել

Հայաստանի երբեմնի քաղաքամայր Վաղարշապատը գտնվում է Այրարատ նահանգի Արագածոտն գավառում։ Վաղարշապատը հայ Արշակունիների պետականության թագավորանիստ քաղաքն էր, կրոնական և մշակութային կենտրոնը։ Հնագիտական նյութերը և մատենագրական աղբյուրները օգնում են մեզ վերականգնելու հին Վաղարշապատի տեղադրությունը։

Մովսես Խորենացու հիշատակած ավանդություններից հայտնի է, որ Վաղարշապատի հին քաղաքատեղին գտնվում էր Արարատյան դաշտում՝ Քասախ գետի և Շրեշ բլրի մոտ, իբրև ամրացված բերդ, առևտրական մեծ ավան։

Երվանդ Լալայանի վկայությամբ, ժողովուրդը Շրեշ է անվանել Ղուգոյի կոնդ կոչված բլուրը, որը գտնվում էր Վաղարշապատից հյուսիս-արևելք (քաղաքից 500 մ հեռու), Էջմիածին-Օշական ճանապարհի աջ կողմում։ Շրեշ բլուրը մինչև 1870-ական թվականները 123 մ տրամագծով, մի քանի մետր բարձրությամբ, խոշոր զանգվածային քարերով շրջապատված արհեստական հողաբլուր էր, որը 1913, 1928 թվականներին պեղել է Երվանդ Լալայանը, և կրկին պեղվել է 1945-1950 թվականներին։ 1950 թվականին բլուրը ամբողջովին հարթվել է։

Վաղարշապատի տեղադրությունը կապված էր նաև Քասաղ գետի հետ, որը շատ անգամներ փոխել է հունը։ Հնում այն հոսել է Վաղարշապատի հյուսիսային կողմից, Շրեշ բլրի և Կավաբլրի մոտից թեքվել է դեպի արևմուտք, ուր պահպանվել են գետի ցամաքած հունը և միջնադարյան կամրջի մնացորդները։ Քասախի մի բազուկը քաղաքի արևմուտքով իջել է հարավ և Խաթունարխի արևմուտքում՝ Էջմիածնից Իգդիր տանող խճուղուց ներքև միացել Մեծամոր գետին։ Այս բազուկը պահպանվում էր մինչև 1833 թվականը։

387 թվականին Վռամշապուհի օրոք, Հայաստանը Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև բաժանվելուց հետո, Վաղարշապատը շարունակում էր մնալ որպես մայրաքաղաք և ապրում էր մշակութային վերելք այստեղ կատարվեց հայերեն տառերի գյուտը։ Արշակունիների թագավորությունից հետո, Վաղարշապատը վերջին հարվածը ստանում է պարսիկներից։

Սկսած 451 թվականից Վարդանանց պատերազմի ժամանակից Վաղարշապատը ամայանում է և բնակչությունը ցրվում է Հայաստանի այլ վայրեր։

Հոգևոր մայրաքաղաք

խմբագրել

Հայաստանում քրիստոնեության պաշտոնական կրոն ճանաչվելուց հետո Վաղարշապատի դերը երկրի կյանքում առավել ևս մեծանում է, այն միաժամանակ դառնում է նաև հայոց հոգևոր կենտրոն։ Միջնաբերդում կառուցվում է Մայր տաճարը, իսկ Հոիփսիմյան կույսերի նահատակման վայրերում՝ նրանց նվիրված մատուռները։ 5-րդ դարի կեսերին՝ Մայր ԱթոռըԴվին փոխադրելուց հետո, փաստորեն մինչև 7-րդ դարը Վաղարշապատը կորցնում է իր երբեմնի նշանակաթյանը։ 7-րդ դարում պարսկա-բյուզանդական հակամարտությունների ոլորտում գտնվող Հայաստանում՝ ինքնավարության առկայության տասնամյակներին պայմաններ են ստեղծվում քաղաքի տնտեսության և մշակույթի վերելքի համար, քաղաքային կյանքը Վաղարշապատում կրկին աշխուժանում է 4-րդ դարում հիմնված մատուռների փոխարեն մեկը մյուսի ետևից կառուցվում են Հռիփսիմեի (618 թ.) ու Գայանեի (680 թ.) եկեղեցիները, վերանորոգվում է Մայր տաճարը։ Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհի մոտ կառուցվում են Զվարթնոց տաճարը (641-661) ու նրան կից կաթողիկոսական նստոցը։ 15-րդ դարում Վաղարշապատում վերահաստատվում է կաթողիկոսարանը։ 13-15-րդ դարերից Վաղարշապատը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճարը՝ անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից, պահպանեց մայր տաճարի առաջնային նշանակությունը։ 1828 թվականին Էջմիածինը Արևելյան Հայաստանի կազմում վերջնականապես միացվում է Ռուսաստանին։ Ռուսական կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչում են միաբանության իրավունքներն Էջմիածնի վրա։ Չնայած 19-րդ դարի կեսից Էջմիածինը դառնում է Երևանի նահանգի Էջմիածնի վիճակի կենտրոնը, այնուամենայնիվ, բուն քաղաքը կառավարում էին կաթողիկոսարանն ու միաբանությունը՝ սինոդի հետ մեկտեղ։ Խորհրդային իշխանության առաջին օրերից Էջմիածինը դադարում է վանքապատկան լինելուց և դառնում Վաղարշապատի գավառի կենտրոնը։ Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է[6]։

Քաղաքաշինություն

խմբագրել

Միջնաբերդ

խմբագրել

Միջնաբերդում է գտնվել Տրդատ Գ թագավորի պալատը, նրանից ոչ հեռու՝ Մայր տաճարի տեղում, հավանաբար, Անահիտ աստվածուհուն (Արտեմիդ) նվիրված տաճարը իսկ դրանից հարավ-արևելք՝ ներկայիս տպարանի արևմտյան կողմում, անտիկ բաղնիքը[12]։ Ագաթանգեղոսը հիշատակում է, որ միջնաբերդում կային նաև ներքին փողոցներ, որոնց գոյությունը կարելի է բացատրել առայժմ մեզ անհայտ այլ շինությունների առկայությամբ։ Այդ մասին են վկայում 18-րդ դարի վերջերին Մայր տաճարի շրջակայքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված հին քարե սալահատակների և մարմարե կառուցվածքի մնացորդները[13]։ Քաղաքի հատակագծի տարածքից պեղումների ու շինարարական աշխատանքների Ժամանակ հայտնաբերված նյութերը ապացույց են, որ այն բնակեցված է եղել։ Հավանաբար բուն քաղաքում էր գտնվում ապարանքների բարձրաբերձ շինությունների մի մասը, որոնց առկայության մասին վկայում է Ղազար Փարպեցին։

Պարիսպ

խմբագրել
 
Էջմիածինը Շարդենի փորագրությունում, 1670-ականներ

Արարատյան հարթավայրի վրա գտնվող Վաղարշապատը զուրկ էր Հին Հայաստանի մյուս քաղաքներին՝ Արմավիրին, Արտաշատին, Երվանդաշատին հատուկ պաշտպանական բնական պայմաններից։ Հետևաբար պարիսպները, ինչպես նաև արհեստական մյուս շինությունները, այստեղ ձեռք են բերել առաջնային նշանակություն[14]։ Հանգամանալի տեղեկություններ կան քաղաքը շրջապատող պարիսպների մասին, նրա արևելյան հատվածը նշված է 1827 թվականի ռուսների կողմից կատարված տեղահանաթային հատակագծի վրա, ըստ որի Գայանե վանքից մոտ 300 մ դեպի արևելք սկսվում է և հյուսիս–արևելյան ուղղությամբ մոտ 1000 մետր երկարությամբ շարունակվում հողաթմբի վրա տեղադրված մի հզոր պարիսպ։ Հովհաննես Շահխաթունյանցի վկայությամբ 1840-ական թվականներին մոտ 750 քայլ երկարությամբ նշմարվում էին այդ պարսպի հիմքերը, որի միջին մասում պահպանվում էին արևելյան դռան հետքերը[11]։ Ինչպես ենթադրում է Հովհաննես Խալփախչյանը, դա, անկասկած, Մովսես Խորենացու հիշատակած Վաղարշ թագավորի կաոուցած պաշտպանական համակարգի մի մասն է և հնարավոր է՝ քաղաքի կրկնակի կավաշեն պարրսպի ու հողաթմբի մնացորդները[15]։ Նրա չափերը և տեղադրությունը ոչնչով չեն հակասում Վաղարշապատի պարիսպներին վերաբերող Ագաթանգեղոսի տված վկայություններին։ Բացի այդ, պարիսպը զբաղեցնող տարածքի մոտից են գտնվել հռոմեացիների շինարարական գործունեությանը վերաբերող երկու՝ 175 և 185 թվականների կատարված արձանագրութունները որոնք, հավանաբար պատկանել են պարիսպներին։

19-րդ դար

խմբագրել
 
Վաղարշապատ քաղաքի հատակագիծը, հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան

19-րդ դարից սկսած պահպանվել են Վաղարշապատի հատակագծային ու տարածական ձևերը պատկերող բազմաթիվ փաստաթղթեր։

Եկեղեցիներ

խմբագրել

Վաղարշապատի (Էջմիածնի) տարածքում վեց եկեղեցի կա՝

Մայր աթոռ սուրբ Էջմիածին

խմբագրել
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որն ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, հիմնվել է Քրիստոսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 301-303 թվականներին։ Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։ Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը[16]։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանատվություն է կրում թե' այստեղ ստեղծված և թե' Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։ 2021 թվականի պայմաններով Սուրբ Էջմիածինը վերանորոգվում է։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

խմբագրել
 
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից Սուրբ կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ 5-րդ դարում այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է 6-րդ դարում)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։

Սուրբ Գայանե եկեղեցի

խմբագրել
 
Սուրբ Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցի, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկը, հայկական ճարտարապետության հուշարձան։ Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից։ Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է 630 թ., Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են ու խոսուն։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սուրբ Գայանեի գերեզմանը։

Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետության առաջին ծաղկման շրջանի լավագույն հուշարձաններից մեկն է։ Այն գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցի է, որի հորինվածքը մշակվել է Հայաստանում V-7-րդ դարերում և ներկայացված է նույն ժամանակաշրջանին վերաբերվող մի շարք հուշարձաններով (Տեկորի, Բագավանի, Մրենի և Օձունի տաճարներ)։

Եկեղեցուն կից գերեզմանոցում թաղված է ԽԵՆԹԸ(ՎԱՐԴԱՆ), Բայազեթի պաշարված բերդից գեներալ Տեր-Ղուկասովին գաղտնի նամակ հասցնողը, որի շնորհիվ բերդը ձերբազատվում է պաշարումից։ Նայիր ՐԱՖՖՈՒ "ԽԵՆԹԸ" վեպը։

Սուրբ Շողակաթ եկեղեցի

խմբագրել
 
Սուրբ Շողակաթ եկեղեցի

Շողակաթը եկեղեցի է Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում՝ Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։ Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։

Սուրբ Մարիամ Աստվածածին

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, կա մի արձանագրություն՝ ըստ որի «Այս սուրբ եկեղեցին կառուցվեց և գյուղը անջատվեց Աթոռից նորա պարսպի կառուցման հետևանքով, Տեր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որի անունով կառուցվեց 1767 թվին»։

Զվարթնոց տաճար

խմբագրել
 
Զվարթնոց տաճար

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ.։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։

«Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ. այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև 10-րդ դարը։ 20-րդ դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901-1907 թթ.՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական և IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Փավստոս Բուզանդի քաղաքը 4-5-րդ դարերում մոտ 120000 բնակիչ ուներ։ Պարսպապատված տարածքում քաղաքը, իհարկե, չէր կարող ունենալ այդքան բնակիչ, ինչպես։ Եթե տեղեկությունը հավաստի է, ապա բնակիչների մի մասր, անշուշտ, ապրել է քաղաքի պարիսպներից դուրս՝ այգիներում ու դաշտերում։ Այդ է վկայում նրա մեկ այլ անվանումը՝ Քաղաքուդաշտ[17]։

Ըստ 2001[18] և 2011[19] թվականների մարդահամարի Վաղարշապատի բնակչությունը ըստ առկա ու մշտական և սեռի եղել է՝

2001 թվական 2011 թվական
Առկա բնակչություն Մշտական բնակչություն Առկա բնակչություն Մշտական բնակչություն
Ընդհանուր Տղամարդիկ Կանայք Ընդհանուր Տղամարդիկ Կանայք Ընդհանուր Տղամարդիկ Կանայք Ընդհանուր Տղամարդիկ Կանայք
51 280 23 870 27 410 56 388 26 844 29 544 45 232 20 872 24 360 46 540 21 780 24 760

Բնակչությունը կազմել են հայ, ռուս, եզդի, քուրդ, ասորի ազգերը[7]։

Վաղարշապարտի բնակչություն, 2016-2020


Աղբյուր՝ armstat.am

Էջմիածնի պատվավոր քաղաքացիներ[20]

խմբագրել
 
Վաղարշապատ քաղաքի պատվավոր քաղաքացի Լևոն Թոքմաջյանի ստեղծած «Տագնապ» արձանախումբը։
Տեր Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ 2009
Խաչիկ Մկրտչյան Հայաստանի ԵԿՄ վարչության փոխնախագահ 2010
Գագիկ Ավագյան «Բապշին» ՍՊԸ-ի տնօրեն 2008
Նորայր Մուրադյան Էջմիածնի քաղաքապետի տեղակալ 2010
Զարզանդ Կարապետյան «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ նախագահ 2010
Ստեփան Սռեփանյան 2010
Յուրի Գևորգյան 2009
Վրույր Ենոքյան Համազգային շարժման մասնակից 2008
Մկրտիչ Չիրքինյան Հանրապետության ըմբշամարտի հավաքականի մարզիչ 1997
Լևոն Թոքմաջյան քանդակագործ 2011

Վաղարշապատի Խորհրդանիշեր

խմբագրել

Էջմիածին քաղաքի դրոշը պատկերային, գունային համակցությամբ նշան է։ Ուղղանկյուն պատկերի դեղին գույնի ֆոնի մեջ մանուշակագույնով, կենտրոնից քիչ ձախ շեղումով պատկերված է խաչ, իսկ վերջինիս մեջտեղում զետեղված է շերտավոր, շրջանաձև, եզրը ներկված շականակագույնով։ Առաջին շերտում դեղին գույնով պատկերված են խաղողի վազեր, որոնք վերևի մասում ընդհատվում են շրջանից դուրս եկած, դեղին գույնով պատկերված ամրոցով։ Երկրորդ շերտը առաջինից անջատվում է նարնջագույնով ներկված կապույտով, որի մեջ՝ վերևի մասում, հայերեն մեծատառերով գրված է «Էջմիածին» բառը։ Դրան ուղղահայաց ներքև և կենտրոնից հորիզոնական աջ և ձախ հինգ նարնջագույն վանդակների միջոցով խաչաձև թվով երեք պատկերներ են։ Երրորդ շերտը, որն առանձնացված է երկրորդից նարնջագույն բարակ պատով, ներառում է մանուշակագույն և կապույտ գույների համակցությամբ կիսաշրջանակներով արտահայտված խաչաձև պատկեր՝ եզրերում հրեշտակներ։ Չորրորդ շերտը, որը հանդիսանում է զինանշանի կենտրոնը, կապույտ գույնի մեջ նարնջագույնով պատկերում է հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։ Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է կաթողիկոսանիստ լինելը նաև[21]։

Զինանշան

խմբագրել

Էջմիածին քաղաքի զինանշանը պատկերային, գունային համակցությամբ նշան է։ Ուղղանկյուն պատկերի դեղին գույնի ֆոնի մեջ մանուշակագույնով, կենտրոնից քիչ ձախ շեղումով պատկերված է խաչ, իսկ վերջինիս մեջտեղում զետեղված է շերտավոր, շրջանաձև, եզրը ներկված շականակագույնով։ Առաջին շերտում դեղին գույնով պատկերված են խաղողի վազեր, որոնք վերևի մասում ընդհատվում են շրջանից դուրս եկած, դեղին գույնով պատկերված ամրոցով։ Երկրորդ շերտը առաջինից անջատվում է նարնջագույնով ներկված կապույտով, որի մեջ՝ վերևի մասում, հայերեն մեծատառերով գրված է «Էջմիածին» բառը։ Դրան ուղղահայաց ներքև և կենտրոնից հորիզոնական աջ և ձախ հինգ նարնջագույն վանդակների միջոցով խաչաձև թվով երեք պատկերներ են։ Երրորդ շերտը, որն առանձնացված է երկրորդից նարնջագույն բարակ պատով, ներառում է մանուշակագույն և կապույտ գույների համակցությամբ կիսաշրջանակներով արտահայտված խաչաձև պատկեր՝ եզրերում հրեշտակներ։ Չորրորդ շերտը, որը հանդիսանում է զինանշանի կենտրոնը, կապույտ գույնի մեջ նարնջագույնով պատկերում է հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։ Զինանշանի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է կաթողիկոսանիստ լինելը։

Օրհներգ

խմբագրել

Վաղարշապատն ունի նաև իր օրհներգը, որի հեղինակը երգահան Ավետ Բարսեղյանն է[21]։

https://www.youtube.com/watch?v=MveeZC8s_MM&pp=ygUf1LfVu9W01avVodWu1bbVqyDWhdaA1bDVttWl1oDVow%3D%3D

Մշակույթ

խմբագրել

Վաղարշապատում գործում է Կոմիտասի անվան մշակույթի պալատ։ Այն կառուցվել է ճարտարապետ Սոս Մանուկյանի անմիջական աջակցությամբ։ Կառուցումն սկսել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ընդհատվել պատերազմի պատճառով և շարունակվել է ավարտից հետո։ Սկսել է գործել 1957 թվականից։ Քանի որ կառուցվել է կոլխոզի միջոցներով, ապա սկզբում կոչվել է Կոլխոզի ակումբ։ 1960 թվականին ակումբը անվանվել է Լենինի անվամբ։ Այժմ կոչվում է Կոմիտասի անվամբ։ Մշակույթի պալատում գործել են տարբեր խմբակներ, ժողովրդական թատրոնը և ժողգործիքների, երգ ու պարի խմբեր։ 1990 թվականից սկսած թատրոնը չի գործել, միայն 2006 թվականին է այն վերաբացվել։

Գործում են երեք թանգարան Կաթողիկոսարանում՝ Մայր տաճարի թանգարանը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, Հին վեհարանը և չորս թանգարան քաղաքում՝


Երկու երաժշտական դպրոց՝

  • Էջմիածնի քաղաքապետարանի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց
  • Էջմիածնի քաղաքապետարանի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց

Գործում են Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը և ութ գրադարան[6]։

Գործում են Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը և ութ գրադարան[6]։

Արդյունաբերություն

խմբագրել

Խորհրդային տարիներին քաղաքը նախկինում համարվել է խոշոր արդյունաբերական կենտրոն։ Կային ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով հագեցված հզոր գործարաններ, ինչպիսիք են «Ռաստր», «Ռեզիստր», «Էլեկտրոն» և «Սարքաշինական» գործարանները, որոնք գործել են միութենական ռազմաարդյունաբերության համալիրի կազմում և թողարկել գերճշգրիտ սարքեր։ Այժմ այդ գործարաններն աշխատում են ոչ լրիվ հզորությամբ։

Ներկայում «Պլասմասա», «Գրանիտ», «Հայքար», «Կարին», «Էջմիածնի սարքաշինական գործարան» ԲԲԸ, «Ռեզիստր» ԲԲԸ, «Ռաստր» ԲԲԸ, «Էջմիածին հաց» ԲԲԸ, «Էլեկտրոն» գործարան, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Իմպերիալ տուր» ՍՊԸ, «Շինարարական իրերի և կահույքի պատրաստման ֆաբրիկա», «Էջմիածին գինու գործարան», Էջմիածնի պահածոների գործարան, «Կոնսեր» ՍՊԸ, ձեռնարկություններն իրականացնում են լայն սպառման ապրանքների և կենցաղային իրերի արտադրություն[7]։

Առողջապահություն

խմբագրել
 
Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք

Քաղաքի առողջապահական համակարգում ընդգրկված են հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ատամնաբուժարաններ, ծննդատուն, շտապօգնության և հիգիենիկ հակահամաճարակային պետական ձեռնարկություններ[7]։

Մարզադպրոց

խմբագրել

Քաղաքում գործում է Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցը։

Նրա սաներից են՝

  • Հարություն Վարդանյանը հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում՝ 46 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը, նվաճելով ոսկե մեդալ։
  • Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հերթական մրցաշարում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ գրանցելով նոր ռեկորդ, և 2016 թ. Ռիոյի օլիմպիական խաղերում գրավել երկրորդ պատվավոր հորիզոնականը[6]։

Մարզադաշտ

խմբագրել

Քաղաքային մարզադաշտ գտնվում է Մայր Աթոռի հարավային տարածքում։ Կառուցվել ու բացվել է 1973 թվականին։ Մարզադաշտը տեղավորում է 3000 հանդիսական։ Մինչև 2005, մարզադաշտը ծառայել է որպես «Վաղարշապատ» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի հյուրընկալման վայր, Հայաստանի առաջնության խաղերում։ Այն սեփականաշնորհվել է Մայր Աթոռին՝ Հայաստանի Կառավարության 2005 թվականի որոշման հիման վրա[22]։

Մարզական միջոցառումներ

խմբագրել

Մի քանի տարի է՝ Էջմիածնում նշվում է օլիմպիականի միջազգային օրը։ Կազմակերպվում են մարզական միջոցառումներ, որին մասնակցում են քաղաքի մարզադպրոցի սաները, մարզասեր հասարակությունը։ Անց են կացվում ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ֆուտբոլային փոխանցիկ գավաթի խաղարկությունը։ Տեղի ունեցել «Հայկի նետեր» նետաձգության միջազգային բաց առաջնությունը։ Էջմիածնի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի ակումբում անց է կացվում «Արա և Այծեմնիկ» գավաթի խաղարկությունը, Մարզադպրոցում անց է կացվում «Մարտեր առանց կանոնների» բաց առաջնությունը[6]։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։

Վաղարշապատի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 34.9
(1.6)
39.9
(4.4)
52.9
(11.6)
66.2
(19)
75.9
(24.4)
83.8
(28.8)
91.6
(33.1)
90.5
(32.5)
83.1
(28.4)
68.9
(20.5)
54.3
(12.4)
40.8
(4.9)
65.23
(18.47)
Միջին ցածր °F (°C) 18.9
(−7.3)
22.5
(−5.3)
32.4
(0.2)
43.0
(6.1)
50.9
(10.5)
57.4
(14.1)
64.0
(17.8)
63.5
(17.5)
54.3
(12.4)
43.7
(6.5)
34.2
(1.2)
25.5
(−3.6)
42.53
(5.84)
Տեղումներ դյույմ (մմ) 0.79
(20.1)
0.87
(22.1)
1.06
(26.9)
1.42
(36.1)
2.01
(51.1)
1.14
(29)
0.63
(16)
0.47
(11.9)
0.55
(14)
1.14
(29)
0.98
(24.9)
0.79
(20.1)
11.85
(301.2)
աղբյուր: http://en.climate-data.org/location/15442/

Քույր-քաղաքներ

խմբագրել

Էջմիածինը անդամ է Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ կազմակերպությունը (OWHC)[23], 2007 թվականից[24]։

Ստորև ներկայացված է Վաղարշապատի քույր-քաղաքների ցանկը․[25]

Հայտնի մարդիկ

խմբագրել

Պատվավոր քաղաքացիներ

խմբագրել

Վաղարշապատի պատվավոր քաղաքացիները հետևալն են[20]՝

Հայտնի բնիկներ

խմբագրել

Վաղարշապատում ծնվել են՝

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ
  2. 2,0 2,1 Պատմություն Հայոց - Մովսես Խորենացի
  3. Тирацян Г. А. К вопросу о градостроительной структуре и типографии Вагаршапата, ՊԲՀ 1977 №2, էջ 92
  4. Ա․ Սահինյան, Հայկական ճարտարապետությունը ստրկատիրական հասարակարգի ժամանակաշրջանում, Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Երևան, 1964, էջ 54
  5. К. В. Тревер, Очерки по истории культуры древней Армении, Москва-Ленинград, 1963, էջ 251-270
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Էջմիածնի համայնքապետարան - Պատմություն
  7. 7,0 7,1 7,2 7,3 Էջմիածին քաղաքային համայնք
  8. Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Երևան. 1977։
  9. Тирацян Г. А. К вопросу о градостроительной структуре и типографии Вагаршапата,- Պատմա-բանասիրական հանդես, 1977խ №2, էջ 82-83.(չաշխատող հղում)
  10. Թ․ Ավդալբեկյան, Հայագիտական հետազոտություններ, Երևան, 1969, էջ 148-150
  11. 11,0 11,1 Յ․ Շահխաթանեանց, Ստորագրութիւն Կաթողիկէ էջմիածնի և հինդ գավաոացն Արարատայ. հատոր 1, էջմիածին. 1842. էջ 79-80
  12. Тирацян Г. А. К вопросу о градостроительной структуре и типографии Вагаршапата, ՊԲՀ 1977 №2, էջ 85
  13. Յ․ Շահխաթանեանց, Ստորագրութիւն Կաթողիկէ էջմիածնի և հինդ գավաոացն Արարատայ. հատոր 1, էջմիածին. 1842. էջ 77-81
  14. «В. М. Арутюнян, К вопросу о градостроителной культуре древней Армении,- «Известия» АН Арм. ССР, Ереван, 1956 №10, с. 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. Ա․ Սահինյան, Հայկական ճարտարապետությունը ստրկատիրական հասարակարգի ժամանակաշրջանում, Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Երևան, 1964, էջ 54-55
  16. «Մայր տաճարի թանգարանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին. Վերցված է 2014-09-16-ին.
  17. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց
  18. Հայաստանի 2001 թվականի մարդահամարի արդյունքները
  19. (PDF) https://armstat.am/file/doc/99486683.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. 20,0 20,1 Էջմիածնի պատվավոր քաղաքացիներ
  21. 21,0 21,1 Էջմիածնի խորհրդանիշեր
  22. Մայր Աթոռի պարզաբանումները իրեն հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ
  23. «Էջմիածին Հայաստան» Արխիվացված 2013-06-05 Wayback Machine (Ֆրանսերեն)։ OVPM: Վերցված է՝ 31 Հունվարի 2013։
  24. Արտաքին կապեր
  25. Էջմիածնի քույր քաղաքներ
  26. Էջմիածնի համայնքապետարան
  27. Արտաքին կապեր - Պետրոզավոդսկ
  28. Արտաքին կապեր - Ֆրեզնո
  29. Արտաքին կապեր - Հադրութ
  30. Արտաքին կապեր - Մարտակերտ
  31. Արտաքին կապեր - Մցխեթ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշապատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 64