Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն հայերենն է, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Այսօր գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանը և Արցախը։ Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում։ Հայերի թիվը աշխարհում կազմում է մոտ 9 միլիոն։

Հայեր
Armenian distribution map.png
Հայերի բաշխումը Հայկական բարձրավանդակում՝

     Հայկական բնակավայրերը այսօր

Հայկական բնակավայրերը 20-րդ դարի սկզբին՝      50%-ից ավելի     25-50%     25%-ից պակաս
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հայաստան Հայաստան 3,018,854[1]
Ռուսաստան Ռուսաստան 1,182,388[2]–2,900,000[3]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1,000,366[4]–1,500,000[5]
Ֆրանսիա Ֆրանսիա 250,000[6]–750,000[7]
Վրաստան Վրաստան
 •Աբխազիա Աբխազիա[նշում 1]
168,191[8]
41,864[9]
Արցախ Արցախ [նշում 2] 146,573[10]
Լիբանան Լիբանան 150,000[11]
Իրան Իրան 120,000[12]
Գերմանիա Գերմանիա 90,000–110,000[13]
Արգենտինա Արգենտինա 100,000[14]
Ուկրաինա Ուկրաինա 100,000[15]
Բրազիլիա Բրազիլիա 100,000[16][17]
Հունաստան Հունաստան 80,000[18]
Թուրքիա Թուրքիա 60,000[19]
Կանադա Կանադա 55,740[20]
Լեհաստան Լեհաստան 50,000[21]
Լեզու(ներ)
Հայերեն (Արևմտահայերեն և Արևելահայերեն)
Հավատք(ներ)

Քրիստոնեություն:
առաքելականներ ·կաթոլիկներ ·բողոքականներ ·ուղղափառներ
Թուրքիայում և այլ վայրերում նաև՝

Իսլամ:
սուննիներ ·ալավիներ
Ծագել են
Հայկական լեռնաշխարհում

Բովանդակություն

Մարդաբանակ գծերԽմբագրել

      Հիմնական հոդված՝ Արմենոիդ ռասա

Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին: Հայերը՝ որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Ժամանակակից գիտությունը հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկական լեռնաշխարհը, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի հյուսիսարևմտյան մասերը։ Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն՝ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։ Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։

ԾագումԽմբագրել

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ վկայված ավանդության՝ Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմքն է դրել։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը։

Ընդունված տեսակետԽմբագրել

      Հիմնական հոդված՝ Հայ ժողովրդի էթնոգենեզ

Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին (պղնձաքար) անցման ժամանակաշրջանում (մ.թ.ա. V-IV հազարամյակ) հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկական լեռնաշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկական, հունական և իրանական ցեղերը) մնացել են նախահայրենիքի տարածքում։ Այս բոլորը վկայում են հայերի տեղաբնիկության մասին։ Հայկական էթնոսի ձևավորման տնտեսական նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջանից։ Այժմ ապացուցված է, որ վաղ անասնապահական և երկրագործական մշակույթների (առանձին հացահատիկային բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ (օբսիդիան), պղինձ, երկաթ և այլն) գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկական ցեղերը։ Պղնձի և անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկական ցեղերն անցան բրոնզի դարաշրջանին (III-II հազարամյակ)։

Մ.թ.ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևորվում էին որպես պետ-քաղաքական կազմավորումներ։ Հայերի, որպես ժողովրդի, կազմավորման բարդ և երկարատև ընթացքն ավարտվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VI դդ), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածքա-քաղաքական միասնության։ Արդեն մ.թ.ա. VII դ. վերջի և VI դ. սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքերում, աքեմենյան արձանագրություններում, հին հունական հեղինակների երկերում) Հայկական լեռնաշխարհը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարր երկիր։ ‌[փա՞ստ]

Չնայած այն հանգամանքին, որ հեռավոր անցյալում տեղի ունեցած հայ ժողովրդի ձևավորման շատ մանրամասներ անհնարին է լուսաբանել ամբողջությամբ և ստուգապես, ժամանակակից գիտությունը գտնում է, որ հայ ժողովրդի կազմավորումը, անկասկած, տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում, դրան մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ, որոնք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ։ Այդ բարդ գործում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հետազոտողները (Գ. Ղափանցյան, Ս. Երեմյան, Ե. Ֆոռեր) առանձնացնում են Հայկական լեռնաշխարհում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունը, որից, ինչպես ենթադրում են նրանք, ծագում է հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ)։ Ըստ Շումմերական արձանագրությունների հայ ազգը եղել է արդեն մ.թ.ա. 21-րդ դարից սկսած։ Շումմերական դիցաբանության գլխավոր Աստվածը եղել է Հայյա, որն էլ՝ ըստ Շումմերների, ստեղծել է հայ ազգը։ Ըստ արձանագրությունների՝ հայերը համարվել են աստվածային ազգ և շումմերները պաշտել են նրանց, սակայն իրականում շումմերները ատել են հայերին, քանի որ վերջիններս հզոր ցեղ էին և շատ խորամանկ։ Ըստ մի արձանագրության՝ շումմերական արքան հրամայում է, որ տաճարի շինության համար գնան և քար բերեն Սուբբուրից (շումմերներն այդպես էին անվանում Հայաստանը)։ Քարավանը ճանապարհ է ընկնում և իր հետ վերցնում է բազում գանձեր, որպեսզի վճարի քարի դիմաց, սակայն, երբ նրանք հասնում են Հայաստան, հայերն ասում են, որ նրանց բերած ոսկին բավարար չէ այդքան քարին, քանի որ քարը շատ թանկարժեք է և դժվարությամբ է ձեռք բերվում։ Շումմերները վերադառնում են իրենց երկիր, սակայն ճանապարհին ուժասպառ եղած ուղտերից շատերը սատկում են, ինչպես նաև մահանում են շատ մարդիկ։ Արքան բարկանում է և հրամայում է վերցնել ավելի շատ ոսկի և անհապաղ վերադառնալ Հայաստան առանց հանգստի։ Ճանապարհին նույնպես շատերը զոհվում են, և Հայաստան է հասնում նրանց շատ քիչ մասը։ Հայերն ասում են, որ նրանց ուղտերը չեն կարող այդքան ծանրությունը տանել և նրանց տված ոսկու փոխարեն տալիս են շատ քիչ քանակությամբ քար։ Սուբբուրից բացի շումմերները հայերին անվանում էին Արատտա, որն էլ ըստ երևույթին Արարատ անվան սկզբնաձևն է։ Ըստ շումմերական դիցաբանության՝ Հայյա Աստվածն ուներ 7 որդի և մեկ դուստր։ Դուստրը ամենափոքրն էր, հետևապես՝ ութերորդ երեխան էր։ Հետաքրքրական է այն, որ դստեր անունը Ութթու էր։

ԼեզուԽմբագրել

      Հիմնական հոդված՝ Հայերեն

«Մեր լեզուն մեր պատմությունն է»: Յ. Գրիմմ «Հայերի լեզուն՝ հայերենը, ուրույն ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում»,-գրել է գերմանացի լեզվաբան-հայագետ Հ. Հյուբշմանը «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ»(1875 թ.) հոդվածում։[22] Հնագույն հայկական մատենագրական երկերում գրի են առնվել ոչ միայն ժամանակի գրական հայերենն ու ժողովրդական խոսվածքի նմուշներ, այլև բանավոր գրականության այնպիսի պատառիկներ, որոնցում մասնագետները տեսնում են հայոց լեզվի ավելի վաղ շրջանի մասունքներ։ լեզվաբան արևելագետ Վ. Վ. Իվանովը «Վահագնի ծնունդը» բանաստեղծական պատառիկի մեջ հայտնաբերել է նախագրային հայերենի իրողություններ[23]։

ԿրոնԽմբագրել

Հայերը քրիստոնյաներ են[24]: Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել I-III դարերում, 301 թվականին այն հռչակվել է պետական կրոն։ Մինչ այդ հայերը եղել են հեթանոս: Որոշ հայեր դավանում են կաթոլիկություն, բողոքականություն, ինչպես նաև հեթանոսություն, իսլամ:

ԹվաքանակԽմբագրել

      Հիմնական հոդված՝ Հայկական սփյուռք

Ներկայումս աշխարհում հայերի ընդհանուր թվաքանակն մոտ 10 միլիոն է։ Հայերը կազմում են Հայաստանի Հանրապետության (2,9 միլիոն) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (141 հզ) բնակչության գերակշռող մասը։ Ուշ միջնադարում առաջացած հայկական գաղթավայրերը Մեծ եղեռնից ու 1990-ականների ճգնաժամից հետո համալրվել են հարյուր հազարավոր հայերով։ Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայ գաղութներ, որոնք պատմական իրադարձությունների բերումով կամ նվազել են, կամ ստվարացել։

 
Հայոց սփյուռքը
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հայեր հոդվածին

Տես նաևԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Կաղապար:Abkhazia-note
  2. The Republic of Artsakh is de facto independent and mainly integrated into Armenia, however, it is internationally recognized as de jure part of Azerbaijan

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Statistical Service of Armenia»։ Armstat։ Վերցված է 20 February 2014 
  2. «National makeup of the population of the Russian Federation (Национальный состав населения Российской Федерации)» (ռուսերեն)։ Russian Federal State Statistics Service։ Վերցված է 5 January 2013 
  3. Robert A. Saunders, Vlad Struko (2010). Historical dictionary of the Russian Federation. Lanham, Maryland: Scarecrow Press. էջ 50. ISBN 978-0-8108-5475-8. 
  4. «Total ancestry categories tallied for people with one or more ancestry categories reported 2011 American Community Survey 1-Year Estimates»։ United States Census Bureau։ Վերցված է 22 December 2012 
  5. Thon, Caroline (2012). Armenians in Hamburg: an ethnographic exploration into the relationship between diaspora and success. Berlin: LIT Verlag Münster. էջ 25. ISBN 978-3-643-90226-9. 
  6. Taylor, Tony (2008). Denial: history betrayed. Carlton, Victoria: Melbourne University Pub.. էջ 4. ISBN 978-0-522-85482-4. 
  7. «National Statistics Office of Georgia» 
  8. В Абхазии объявили данные переписи населения։ Delfi (ռուսերեն)։ 29 December 2011։ Վերցված է 20 August 2013  (According to the 2011 census).
  9. Republic of Artsakh։ «Population estimates of NKR as of 01.01.2013»։ Վերցված է 20 February 2014 
  10. Gibney, Matthew J. (2005). Immigration and asylum: from 1900 to the present. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 13. ISBN 978-1-57607-796-2. 
  11. Vardanyan Tamara (21 June 2007)։ Իրանահայ համայնք. ճամպրուկային տրամադրություններ [The Iranian-Armenian community] (Հայերեն)։ Noravank Foundation։ Վերցված է 5 January 2013 
  12. Sargsyan Babken (8 December 2012)։ Armenian Service «Գերմանիաիի հայ համայնքը [Armenian community of Germany]» (Հայերեն)։ Վերցված է 10 January 2015 
  13. Կաղապար:Http://argentina.mfa.am/hy/community-overview/
  14. The distribution of the population by nationality and mother tongue, Kiev: State Statistics Committee of Ukraine, 2001, http://www.ukrcensus.gov.ua/eng/results/nationality_population/nationality_1/s5/?botton=cens_db&box=5.1W&k_t=00&p=20&rz=1_1&rz_b=2_1%20&n_page=2, վերցված է 5 January 2013 
  15. Comunidade armênia prospera no Brasil, mas não abandona luta pela memória do massacre. By Breno Salvador. O Globo, 24 April 2015
  16. «Federal Senate of Brazil Recognizes Armenian Genocide»։ Armenian Weekly։ 3 June 2015 
  17. Bedevyan Astghik (18 January 2011)։ «Հունաստանի հայ համայնքը պատրաստվում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը [Armenian community of Greece preparing for the meeting with the Armenian president]» (Հայերեն)։ Radio Free Europe/Radio Liberty Armenian Service։ Վերցված է 10 January 2015 
  18. «Foreign Ministry: 89,000 minorities live in Turkey»։ Today's Zaman։ 15 December 2008։ Վերցված է 5 January 2013 
  19. Canada National Household Survey, Statistics Canada, 2011, http://www12.statcan.gc.ca/nhs-enm/2011/dp-pd/dt-td/Rp-eng.cfm?LANG=E&APATH=3&DETAIL=0&DIM=0&FL=A&FREE=0&GC=0&GID=0&GK=0&GRP=0&PID=105396&PRID=0&PTYPE=105277&S=0&SHOWALL=0&SUB=0&Temporal=2013&THEME=95&VID=0&VNAMEE=&VNAMEF=, վերցված է 20 August 2013 . Of those, 31,075 reported single and 24,675 mixed Armenian ancestry.
  20. «Narodowy Spis Powszechny 2011 (Polish Census of 2011)»։ Główny Urząd Statystyczny (Polish Central Statistical Office)։ 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 17 October 2015-ին։ Վերցված է 31 October 2015 
  21. Բ. Ուլուբաբյան, Զրուցարան,,Ա,Ծաղկաքաղ Հայոց Պատմության, Երևան, 1987, էջ 16
  22. Вяч. Вс. Иванов,Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры текста гимна Вахагну.ՊԲՀ,1983,№ 4, 22-43
  23. «Հայերի և Հայաստանի մասին»։ Ժողովուրդ: Էջ 16։ 21-31 դեկտեմբերի Թիվ 5(408), 1990 թ.: 

Արտաքին հղումներԽմբագրել

"ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի Հայեր Բաժնի գրքերը

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։