Նոր ուղի (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր ուղի (այլ կիրառումներ)

Նոր ուղի, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Նոր ուղի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ԳյուղապետՎազգեն Վարդանյան
Հիմնադրված է1949 թ.
Մակերես2,92 կմ²
ԲԾՄ980 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն761[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0234
##Նոր ուղի (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Նոր ուղի (Արարատի մարզ) (Արարատի մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է Հայրենական պատերազմի ավարտից հետո։ Այստեղ նախապես բնակություն են հաստատել հիմնականում Եղեգնաձորի շրջանի բնակիչներ։ Այդ իսկ պատճառով մինչ օրս գյուղում մեծամասնությունը խոսում է Խոյի բարբառով։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, ինչպես նաև զբաղվում են տնկիների մշակմամբ և այգեգործությամբ։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Նոր Ուղու մշտական բնակչությունը կազմել է 761, առկա բնակչությունը` 727 մարդ[1]բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1970 1989 2001 2011
Բնակիչ 423 607 782 761[1]

Պատմական կոթողներԽմբագրել

Գյուղն ունի մեկ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, մեկ հուշարձան։

ԾանոթագրություններԽմբագրել