Սիփանիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիփան (այլ կիրառումներ)
Սիփանիկ, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Սիփանիկ | ||
Սիփանիկ համայնքը ճանապարհից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Համայնքի ղեկավար | Մանուկյան Արայիկ | |
Մակերես | 5,23 կմ² | |
ԲԾՄ | 905 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 468[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրել1992 թվականից Հովտաշատ գյուղի օժանդակ տնտեսությանը կից ավանը վերանվանվել է Սիփանիկ։
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, Հրազդան գետի ձախափնյա հովտում։ Ծովի մակարդակից ունի 828 մ բարձրություն։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մխչյանի մշտական բնակչությունը կազմել է 4535, առկա բնակչությունը՝ 4208 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տարի | 2001 | 2011 |
---|---|---|
Բնակիչ | 437[2] | 468[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 240 տնտեսություն, դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 607 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Կան խոտհարքեր և արոտավայրեր՝ համապատասխանաբար կազմելով 5 հա և 28 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ
խմբագրել- Սիփանիկ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine