Լեռնագոգ

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Լեռնագոգ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում՝ ծովի մակերևույթից 1035 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Արմավիրից հեռու է 25 կմ հյուսիս-արևմուտք։ Կառուցվել է խոզաբուծական պետական տնտեսության բանվոր-ծառայողների համար։

Գյուղ
Լեռնագոգ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Այլ անվանումներԽոզաբուծական սովխոզին կից
ԲԾՄ1035 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2112 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
##Լեռնագոգ (Հայաստան)
Red pog.png
##Լեռնագոգ (Արմավիրի մարզ)
Red pog.png

Նախկինում կրել է «Խոզաբուծական սովխոզին կից» անվանումը։ 1978 թվականի հունվարի 25-ին գյուղը վերանվանվել է Լեռնագոգ անունով։

ԲնակչությունԽմբագրել

Լեռնագոգի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1981 1989 2001 2004
Բնակիչ 1100 2415 2171 2112

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և խոզաբուծությամբ։

ԿրթությունԽմբագրել

Գյուղն ունի մեկ դպրոց, որը հիմնանորոգվել է 2006 թվականից գյուղում ծրագրեր իրականացնող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 85»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 25