Լանջազատ

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Լանջազատ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մայրաքաղաք Երևանից 20 կմ հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Արտաշատից՝ 18 կմ հյուսիս-արևելք[1], Գեղամա լեռների հարավարևմտյան փեշերին։

Գյուղ
Լանջազատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Արտաշատի շրջան
Մակերես18,62 կմ²
ԲԾՄ965 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1388 մարդ (2011)
Ազգային կազմհայեր, եզդիներ
Ժամային գոտիUTC+4
Լանջազատ (Հայաստան)##
Լանջազատ (Հայաստան)

Անվանում

խմբագրել

«Ջանաթլու»-ն թաթարերեն բառ է, որը նշանակում է «դրախտավայր»։ Գյուղը 1831 թվականին գտնվում էր Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ՝ Ազատ գետի հովտում, նրա ստորին հոսանքի աջ ափին։

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940 թվականի մարտի 2-ի հրամանագրով գյուղը վերանվանվել է Զովաշեն, հետագայում՝ 1967 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով՝ Լանջազատ։

Ավանդություն

խմբագրել

Ըստ ժողովրդական ավանդության՝ մեր թվարկությունից առաջ թագավորի աղջիկը ծանր հիվանդ է լինում, հաճախակի տանում են Գառնի՝ բուժվելու։ Մի անգամ ճանապարհին իջանում է Զովաշենի տարածքում հանգստանալու, որտեղ օդը մաքուր էր և զով, իրեն լավ է զգում, ախորժակը բացվում է։ Անմիջապես սուրհանդակ է ուղարկվում թագավորին՝ հայտնելու, որ իր աղջիկ Անահիտը խնդրում է այդ տարածքում ստեղծել բնակատեղի, որն անվանում են Անահտական։

Պատմություն

խմբագրել

Բնակիչների նախնիները գաղթել են Խոյ և Սալմաստ գավառների գյուղերից։ Նախկինում ունեցել է Զովաշեն, Ճանադլու, Ջահնաթլու, Ջանաթլու անվանումները։ Նախկինում եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ Գյուղն ընկած է Ազատ գետի հովտի ստորին հոսանքում։ Ծովի մակարդակից ունի 965 մ բարձրություն։ Գյուղի մոտ է կառուցված Ազատի ջրամբարը։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Ազատի ջրամբար

Բարձրությունը ծովի մակարդակից 980 մ է, մարզկենտրոն Արտաշատից բարձր է 150 մետրով։ Գյուղի ամենաբարձի տեղանքից տեսանելի է Ազատի ջրամբարը։ Գյուղի տարածքով հոսում է Ազատ գետը։ Գյուղը սահմանակից է Աբովյան, Գետազատ, Բարձրաշեն, Վերին Դվին, Կոտայքի մարզի Հացավան և Գառնի գյուղերի հողատարածքներին[1]։

2008 թվականի տվյալներով՝ Լանջազատը զբաղեցրել է 1905 հա տարածություն, որից համայնքային 1304 հա, քաղաքացիներին՝ 317 հա, պետական՝ 283 հա, 1905 հա-ից գյուղատնտեսական նշանակության՝ 1424 հա, բնակավայր՝ 161 հա, որից տնամերձ՝ 90 հա։ Հողը սեփականաշնորհվել է 1991 թվականին, մեկ հողաբաժինը՝ 3100 մ2։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -4 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 -300 մմ է[1]։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 1831 թվականի ցարական Ռուսաստանի կազմակերպած մարդահամարի տվյալների՝ գյուղում ապրում էր 13 ընտանիք՝ ընդամենը 59 բնակիչ, որից 27 տղամարդ, 32 կին, 1873 թվականին՝ 31 տուն, 173 բնակիչ, 1897 թվականին՝ 219, 1926 թվականին՝ 232, 1959 թվականին՝ 636, 1979 թվականին՝ 918 բնակիչ։

Գյուղի բնակչության կտրուկ աճը պայմանավորված էր ներգաղթի և վերաբնակեցման գործոններով։ 1918-1922 թվականներին Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառից Վերին Ջանաթլու գաղթեց շուրջ 7 տնտեսություն։ 1918-1919 թվականներին Գառնիից վերաբնակեցվեց 5 տնտեսություն։ Հետագա տարիներին Վերին Ջանաթլուից աստիճանաբար տեղափոխվում են Ներքին Ջանաթլու (Զովաշեն)։ 1946 թվականին Պարսկաստանից (ներկայումս՝ Իրան) ներգաղթել է 12 տնտեսություն, 1947 թվականին Լիբանանից 5 տնտեսություն։ Եզդիները վերաբնակեցվել են 1948 թվականից՝ 3 տնտեսություն։

Գյուղի առաջին բնակիչներն են եղել Խաչատուր Սարգսյանը, Կոստան Ավետիսյանը, Մակար Սարգսյանը, Նահապետ և Երեմ  Իսպիրյան եղբայրները, Հաբետ Սարգսյանը, Արմենակ Ենգոյանը, Արարատ Պետրոսյանը, Բարսեղ Ղազարյանը, Հակոբ, Հայրապետ, Գերասիմ Հակոբյանները, Արտուշ և Նիկողոս Հովհաննիսյաններ, Հակոբ Հակոբջանյանը, Խաչիկ և Ավետ Իսպիրյանները, Խորեն Խորենյանը։ Եզդիներից առաջին բնակիչներ էին Աֆո և Ավդո Նասրյանները, Քոչո Քոչոյանը։  

Տարի Բնակչություն
1831 59 մարդ [2]
1897 219 մարդ [2]
1926 232 մարդ [2]
1939 232 մարդ [2]
1959 636 մարդ [2]
1979 918 մարդ [2]
1989 1366 մարդ [3]
2001 1460 մարդ [2]
2011 1388 մարդ [4]


Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի առկա 350 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 3222 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 142 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Գյուղում մեծ բաժին ունեն արոտավայրերը և խոտհարքերը, որոնք համապատասխանաբար կազմում են 2890 և 105 հեկտար։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Ներսիսյան, Խաչատուր (2008). Լանջազատ (Զովաշեն) 2600-ամյակ. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 5.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 85. — 184 p.
  3. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 688. — 4696 p.
  4. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանջազատ» հոդվածին։