Նարեկ (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նարեկ (այլ կիրառումներ)

Նարեկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Նարեկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Մակերես17,47 կմ²
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1001[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Նարեկ (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը համեմատաբար երիտասարդ բնակավայր է և սկզբնական շրջանում ստեղծվել է որպես խաղողապտղատնկարանային տնտեսություն և իր անվանումը ստացել է ի պատիվ Գրիգոր Նարեկացու։ Երբեմն անվանվում է նաև Նարեկավան, երբեմն նաև Չաթմա։

Գյուղը ստեղծվել է ղռերի տարածքում, ապա ոռոգման արդյունքում դարձել է կուլտուր-ոռոգելի լանդշաֆտ։ Տեղադրված է Արարատյան դաշտի արևելյան եզրին՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա։

ԿլիմաԽմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Նարեկի մշտական բնակչությունը կազմել է 1001, առկա բնակչությունը` 943 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1984 1989 2001 2004 2011
Բնակիչ 335 775[3] 1138 1049 1001[1]

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի առկա 251 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1363 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ պտղատու և խաղողի այգիները։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 144»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11 
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 776

ՀղումներԽմբագրել