Գետիշեն (Սյունիքի մարզ)
Գետիշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գետիշեն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Քաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Չայքենդ, Մահմուդլու | ||
ԲԾՄ | 1625 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 87[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գետիշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Անուն
խմբագրելԳյուղի պաշտոնական անունը Գետիշեն է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Մամհուդլու անվամբ։ 1940 թվականի հունիսի 1-ից մինչև 2006 թվականը կոչվել է Չայքենդ[3]։ Գետիշեն է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[4]։
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Գեղի գետի աջ ափին։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գետիշենի մշտական բնակչությունը կազմել է 87, առկա բնակչությունը՝ 29 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][5], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայեր[3]։ Ստորև ներկայացված է Գետիշեն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 42 | 301[5] | 134 | 147 | 151 | 213 | 239 | 176 | 150 | 96 | 87[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Քաջարան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 383
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»