Թավշուտ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Թավշուտ (նախկինում՝ Թազաքենդ կամ Թազագյուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 46 կմ հյուսիս, Ծաղկաշեն գետի աջափնյա շրջանում։ Թավշուտ է վերանվանվել 1967 թ. հոկտեմբերի 21-ին[2]։

Գյուղ
Թավշուտ
Թազաքենդ
Արբանյակային պատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքԱշոցք
Այլ անվանումներԹազաքենդ, Թազագյուղ
Մակերես11.1 կմ²
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն434[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Թավշուտ (Հայաստան)##
Թավշուտ (Հայաստան)

Ներկայիս բնակչության նախնիները Մեծ եղեռնից հետո գաղթել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Սասունից և այլն։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թավշուտի մշտական բնակչությունը կազմել է 370, առկա բնակչությունը՝ 326 մարդ[3]։ Մինչև 1918-1920 թթ.. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], այնուհետ` հայերով։

Թավշուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 125 166 224 406 387 352 356 1145[6] 370 370[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ,բանջարային կուլտուրաներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թավշուտում կան մատուռ, խաչքարեր և հին գերեզմաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 417
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 81» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 675

Արտաքին հղումներ խմբագրել