Կրասար
Կրասար (նախկին անվանումը՝ Ղուրդբուլաղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում՝ Ախուրյան գետի ձախ կողմում՝ Աշոցք գյուղից 3-4 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 21 կմ հյուսիս։
Գյուղ | ||
---|---|---|
Կրասար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 16.4 կմ² | |
ԲԾՄ | 1995 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 548[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
|
Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Կրասար է վերանվանվել 1946 թ-ին։
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830 թթ։
Հնում այստեղ բնակվել են նաև քրդեր։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 527 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 127 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։
Կրասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղատնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (579 հա), խոտհարքերը (46 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 115 և 582 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ)։
Կլիմա
խմբագրելԳյուղը տեղադրված է Ախուրյան գետի հովտում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի տարածքում գտնվում է հին եկեղեցու, գերեզմանների, գյուղատեղիների, ավերակներ։ Գյուղից մոտ 2կմ հյուսիսարևմուտք՝ «Քարոտ հողեր» կոչվող դաշտում հայտնաբերվել են միջին բրոնզի դարի դամբարաններ, խեցեղեն առարկաներ։
Կրասարում է ծնվել հայ գուսանական արվեստի ականավոր դեմքերից մեկը՝ գուսան Շահենը[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 744. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.