Հոռոմ
Հոռոմ, (Հոռոմ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ, Մանթաշ գետի ձախ և աջ ափին։ Գտնվում է Երևան-Գյումրի ավտոմայրուղու մոտ, շրջապատված արգավանդ հանդամասերով։
Գյուղ | ||
---|---|---|
Հոռոմ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Շրջան | Արթիկի շրջան | |
Առաջին հիշատակում | քա.. 8-րդ դար | |
Մակերես | 29.8 կմ² | |
ԲԾՄ | 1570 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2531[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3015 | |
| ||
Տները տուֆակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է մոտ 20 կմ հեռավորությունից։
ԿլիմաԽմբագրել
Կլիման ցուրտ է։ Գյուղում կան դեկորատիվ ու մրգատու ծառեր։
ԲնակչությունԽմբագրել
Նախնիների մի մասը եկել է 1829-1830 թվականներին՝ Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր տեղերից։
Հոռոմի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1949 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 459 | 1939 | 1564 | 1867 | 1660 | 1949 | 1841 | 2166 | 1570 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։
Օգտակար հանածոներԽմբագրել
Ունի բազալտի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Հոռոմում՝ բլուրների վրա, գտնվում է «Արծնաբերդ» Կիկլոպյան ամրոցը (տեղացիների կոչմամբ՝ Ղալաչի), բարձունքների և լեռնալանջերի վրա նշմարվում են բնակարանների հետքեր։ Այստեղ պեղումներ են կատարել Թորոս Թորամանյանը (1914 թ.- ին), Բ. Պիստրովսկին, Ա. Աջյանը, Լ. Գյուզալյանը (1930 թ.-ին)։ Հոռոմում և շրջակայքում կան հին գերեզմաններ, դամբարաններ։
Հոռոմն ունի սուրբ Հռիփսիմե (1861) և սուրբ Աստվածածին (1868 թ.) եկեղեցիներ, XII-XIII դդ. «Թուխ Մանուկ» մատուռ։
Հասարակական կառույցներԽմբագրել
Ունի միջնակարգ դպրոց (իբրև տարրական դպրոց բացվել է 1868 թ.- ին), մշակույթի տուն, մանկապարտեզ և հիվանդանոց։
Դպրոցում գործում են արտադասարանային խմբակներ, որ ֆինանսսավորում է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը՝ բանավեճի ակումբ, «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիր, առողջ ապրելակերպի սեմինարներ։ Հիմնադրամն իրականացնում է նաև վերապատրաստումներ տեղի բուժաշխատողների համար։
2016 թվականին համայնքում ստեղծվել է մարզահրապարակ՝ խրախուսելու համայնքի առողջ ապրելակերպը։
Հայտնի ՀոռոմեցիներԽմբագրել
Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս, փոխգնդապետ Վ. Օգանեսովը (Հովհաննիսյան), բանասիրական գիտություննորի դոկտոր Գ. Վ. Աբգարյանը (1920)։ Ինչպես նաև՝
- Գևորգ Գասպարյանը
- Էդուարդ Մնոյանը
- Էդուարդ Հարոյանը
- Տիգրան Պողոսյան
- Արտակ Բիշարյան
- Արթուր Դավթյան
ԱվանդությունԽմբագրել
Գոյություն ունի անվանման ծագման երկու ավանդություն․
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 5
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва
Արտաքին հղումներԽմբագրել
- Հոռոմ գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.
- Հոռոմ գյուղի մասին Armeniapedia.org կայքում