Առատաշեն
Առատաշեն (նախկին անվանումները՝ Մեծ Զեյվա, Ներքին Զեյվա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք, Քասաղ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 845 մ։ Վերանվանվել է Առատաշեն 1978 թ. հունվարի 25-ին[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Առատաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի շրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Վահրամ Հարությունյան | ||
Այլ անվանումներ | Մեծ Զեյվա, Ներքին Զեյվա | ||
Մակերես | 9.65 կմ² | ||
ԲԾՄ | 830 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2505[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | առատաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1118[2] | ||
Փոստային դասիչ | 1118 | ||
| |||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Առատաշենի մշտական բնակչությունը կազմել է 2505, առկա բնակչությունը՝ 2474 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թթ. գաղթել են Սալմաստից, Խոյից և 1915-1916 թվականներին Ալաշկերտից[3]։
Առատաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 775 | 1262 | 773 | 813 | 1598 | 1885 | 2037 | 2330[5] | 2823 | 2800 | 2505[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ և խորդենու մշակությամբ։
Պատմական կառույցներ
խմբագրելԳյուղում կա 19–րդ դարի 70-ական թվականների կիսավեր եկեղեցի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 320
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 24» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 558
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)