Եղեգնուտ (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)

Եղեգնուտ (նախկին անվանումը` Մոլա Բադալ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 845 մ բարձրության վրա։ Եղեգնուտ համայնքի պատմական անվանումներն են` Բադալ, Ղամիշլու, Ղամշկուտ, Մոլլա Բադալ, Ռահիմաբադ, Սեֆիաբատ։ Վերանվանվել է Եղեգնուտ 1946 թ. ապրիլի 4-ին[4]։

Գյուղ
Եղեգնուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
Մակերես15 կմ²
ԲԾՄ845 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2203[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունեղեգնուտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 237[2]
Փոստային ինդեքս0923[3]
##Եղեգնուտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Եղեգնուտ (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Արմավիրի մարզի Եղեգնուտ հանայնքը հիմնականում բնակեցված է՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ,Վան և Մուշ գավառներից գաղթած մեր հայրենակիցներով։ Ըստ ավանդության` հայ գաղթականները` 1897-ական թվականների վաղ գարնանն անցնում են` վարարած Արաքս գետը և հասնում են` մինչև Մոլա Բադալ գյուղը, որտեղ բնակվելիս են լինում թուրքերը. հայերը առաջարկում են նրանց համատեղ ապրել գյուղում, սակայն թուրքերը հրաժարվում են։ Հայ գաղթականները գտնվում էին հոգնած,հիվանդ վիճակում, նրանց ուղեկցող մի քանի տղամարդիկ՝ առավոտյան ստիպված են լինում մտնել գյուղ, սակայն գյուղը լինում է դատարկ. գիշերը թուրքերը լքել էին գյուղը [5]։

Համայնքի նկարագրությունԽմբագրել

Սահմանակից համայնքներն են` Արևիկ, Զարթոնք, Արտաշար, Երասխահուն, Վարդանաշեն, Արազափ, Արգավանդ, Տանձուտ։ Համայնքի մակերեսը կազմում է 2160.2 հա ։ Հեռավորությունը մայրաքաղաքից 37 կմ է։ Բնակչության թիվը 2053 է ։ Բնակչության մեծ մասը կազմում են հայերը, սակայն, հայերի հետ միասին` բարի-դրացիական հարաբերությունով ապրում են նաև եզդիներ։ Համայնքն ունի մոտ 460 տնտեսություն։ Համայնքի օգտակար հանածոներն են համարվում ավազակոպճային խառնուրդները։ Համայնքը ունի միջնակարգ դպրոց և նախակրթական հաստատություն։

Համայնքում գործունեություն են ծավալում արտադրական ձեռնարկություններ, ինչպիսիք են` «ԳԱՎ-ԱՎԱԶ» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «ՍԵՆՏՈՒՐԻՈՆ» ՍՊԸ։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Համայնքում կա 3 մատուռ, որոնք կառուցվել են համայնքի բնակիչների կողմից։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Եղեգնուտի մշտական բնակչությունը կազմել է 2203, առկա բնակչությունը` 2050 մարդ[1]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ[6]։ Եղեգնուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[7].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 300[6] 360 375 364 497 636 670 523[8] 1867 2031 2203[1]

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 185
  5. «Արմավիրի մարզպետարան»։ armavir.mtad.am։ Վերցված է 2020-10-08 
  6. 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 72»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27 
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 663