Արծվաբերդ
Արծվաբերդ (նախկին անվանումը` Ղրղի), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Շամշադինի շրջանում։ Վերանվանվել է Արծվաբերդ 1978-ի հունվարի 25-ին[1]։ Արծվաբերդը գտնվում է Բերդ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք։ Արծվաբերդի մոտ գտնվում են նաև Այգեձորը (9 կմ դեպի արևելք), Չինարին (13 կմ դեպի արևելք), Չորաթանը (3 կմ դեպի հյուսիս) և Նորաշենը (6 կմ դեպի հյուսիս)։
Գյուղ | ||
---|---|---|
Արծվաբերդ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Այլ անվանումներ | Ղրղի, Ղարաղալա, Ղարաղայա, Ղարաղոյլու | |
Մակերես | 29,305 կմ² | |
ԲԾՄ | 1290 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 3228 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն խմբագրել
Արծվաբերդ գյուղը հիմնվել է Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից։ Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ[2]։
Կլիմա խմբագրել
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29 C° է, ձմռանը՝ -3 C°։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մետր բարձրության վրա։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արծվաբերդի մշտական բնակչությունը կազմել է 2847, առկա բնակչությունը` 2582 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը եկել է Լեռնային Ղարաբաղից[4]։
Արծվաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5][6].
Տարի | 1831 | 1873 | 1886 | 1897 | 1908 | 1914 | 1916 | 1922 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 293 | 656 | 832 | 1353 | 911 | 1233 | 1920 | 2387 | 2338 | 2994 | 3315 | 3622 | 4285 | 3541 | 3284 | 3320 | 2847[3] | 3228 |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ։
Համայնքն ունի երկու դպրոց, առողջության կենտրոն, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, փոստի բաժանմունք։
Տես նաև խմբագրել
Հայտնի անձինք խմբագրել
- Մանվել Բադալյան, պետական գործիչ
- Ռոզա Մխիթարյան, դերասան
- Պավել Մատինյան, բժիշկ
- Գուրգեն Զարգարյան, հանրապետության լավագույն ուսուցիչ 2015 թ.
- Լևոն Գագիկի Լոբյան,<<ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ>> 1-ին աստիճանի շքանշանի ասպեետ։
Արմատներով արծվաբերդցիներ խմբագրել
- Սուրեն Երիցյան, գործարար ՌԴ, «Տավուշ» տեքստիլ ձեռնարկության հիմնադիր։
- Դերենիկ Դումանյան, ՀՀ Առողջապահության նախարար (2012-2014)
- Հրանտ Բաբասյան, գործարար ՌԴ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 33
- ↑ «Տավուշի մարզպետարան, Արծվաբերդ»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին։ Վերցված է 2014 թ․ մայիսի 22
- ↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 451 — 1008 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»