Վարդանիձոր

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանիձոր (այլ կիրառումներ)

Վարդանիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։

Գյուղ
Վարդանիձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Մեղրի համայնք[1]
Մակերես23.02 կմ²
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն228[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարդանիձորցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (286)[3]
Վարդանիձոր (Հայաստան)##
Վարդանիձոր (Հայաստան)
Վարդանիձոր (Սյունիքի մարզ)##
Վարդանիձոր (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Գյուղի պաշտոնական անունը Վարդանիձոր է[1]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում հայտնի է եղել Վարդանազուր Առաջին անունով[4]։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Մեղրի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1040-1140 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 62 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 6 կմ դեպի հյուսիս։

Պատմություն խմբագրել

Գյուղի տարածքում են գտնվում մ.թ.ա. 1-ին հազարամյակից մինչև միջնադար գործող ամրոցի ավերակներ, 16-18-րդ դարի գերեզմանոց, որտեղ կան նաև խաչքարեր, մասնավորապես 1651 թվականի կանգնեցված Խաթունի, և 1551 թ.՝ Միքայելի խաչքարերը, ինչպես նաև մ.թ.ա. 1-ին հազարամյակից մինչև միջնադար գործող հանքախորշերը, կա 17-րդ դարի անանուն եկեղեցի, մի շարք գյուղատեղիներ՝ Փուշկագ, Խումարան, Լսավանք, Տերտերասար։ Գյուղի պատմական հուշարձաններից է համարվում նաև Թխկուտի եկեղեցին։

Ըստ ավանդության այստեղով անցել է Վարդան Մամիկոնյանը, երբ գնում էր Պարսկաստան։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վարդանիձորի մշտական բնակչությունը կազմել է 228, առկա բնակչությունը՝ 194 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները գյուղում բնակվել են ադրբեջանցիներ[5], որոնց հեռանալուց հետո այնտեղ հաստատվել են Բաքվից և Գանձակից բռնագաղթած մոտ 100 հայ ընտանիքներ[6]։ Ստորև ներկայացված է Վարդանիձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 36 316 506 187 347 413 480 483 201 197[7] 228[2]

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը, դաշտավարությունը։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է 103 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է խոշոր եղջերավոր անասուններ՝ 112 գլուխ, մանր եղջերավոր անասուններ՝ 344 գլուխ, խոզեր՝ 30 գլուխ, մեղվաընտանիքներ՝ 234։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. ՀՀ մարզերի կոդեր
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 776
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 777
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդանիձոր» հոդվածին։