Շենկանի

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Շենկանի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Ապարան-Սպիտակ ավտոմայրուղու ձախ կողմում։ Մարզկենտրոնից 44 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Շենկանի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱլագյազ (համայնք)
Այլ անվանումներԿռոյի Գեղ, Քոռբուլաղ
Մակերես7.93 կմ²
ԲԾՄ2135 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն255[1] մարդ (2011)
Ազգային կազմԵզդիներ, հայեր
Ժամային գոտիUTC+4
Շենկանի (Հայաստան)##
Շենկանի (Հայաստան)
Շենկանի (Արագածոտնի մարզ)##
Շենկանի (Արագածոտնի մարզ)

Քոռբուլաղ անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։

Անվանում խմբագրել

Շենկան է վերանվանվել 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Կռոյի Գեղ, Քոռբուլաղ անվանումները։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը բազմած է Արագածի լեռնագագաթի հյուսիս֊արևելյան ստորոտում։ Գտնվում է ծովի մակարդակից 2135 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարին՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Բնակչություն խմբագրել

Շենկանի ազգաբնակչության փոփոխությունը[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 193 289 346 351 141 170 210 207 192 255[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 33 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ գյուղի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է (օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր)։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությունն է։ Գյուղատնտեսական բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Գյուղում զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ։

Տեղական ինքնակառավարում խմբագրել

Համայնքի ղեկավար՝ Ժորա Չոլոյան։

Ավագանու անդամների ցուցակ

  1. Վազիր Ջասմի Շամոյան
  2. Վալիկո Ջասմի Շամոյան
  3. Անդրե Միշայի Օզմանյան
  4. Ավդալ Սաբրիի Ավդոյան
  5. Մնջո Ղաշանգի Օզմանյան

Աղբյուր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 111
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.