Դիտակ

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիտակ (այլ կիրառումներ)

Դիտակ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 15 կմ հյուսիս։

Գյուղ
Դիտակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1927 թ.
ԲԾՄ900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն734[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
Դիտակ (Հայաստան)##
Դիտակ (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրել են շրջակա գյուղերից եկածները 1927 թվականին։ Գյուղի մոտ է գտնվում համանուն հնավայրը։ Այն վերաբերում է ուշ անտիկ ժամանակաշրջաններին։ Պեղումների ժամանակ բացվել են կիսակլոր աշտարակներով պարիսպների հետքեր, բնակելի շինությունների մնացորդներ։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա։

Կլիման

խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել
Տարի 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 196 208 373 529 587 667 691 734[1]

Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի առկա 190 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 164 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 87 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 17 հա և 4 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել