Կալավան

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում

Կալավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։

Գյուղ
Կալավան
ադրբ.՝ Kalavan
ադրբ.՝ Əmirxeyir
ռուս.՝ Амирхеир
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ, Կրասնոսելսկի շրջան և Ղազախի գավառ
ԲԾՄ1600 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն117 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կալավան (Հայաստան)##
Կալավան (Հայաստան)
Կալավան (Գեղարքունիքի մարզ)##
Կալավան (Գեղարքունիքի մարզ)

Պատմություն

խմբագրել

Կալավան բնակավայրը հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Մինչև Հայաստանի անկախությունը այն կոչվել է Ամրխեր, իսկ 1991 թվականից՝ Կալավան։

Պատմական հուշարձաններ

խմբագրել

Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր (Կալավան–1, Կալավան-2), XIV-XVII դարերով թվագրվող գերեզմանոց, բազմաթիվ խաչքարեր, քարե դարի բնակավայր։

Կալավան-1 և Կալավան-2 հնագիտական հուշարձանները վերաբերում են քարե դարին։ Կալավան-1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան-2-ը՝ 34 200 տարեկան է։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին՝ մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։

Բնակչություն

խմբագրել

Մինչև 1988-1989 թթ. Կալավանը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնք գաղթել են նույն տարիներին Խորհրդային Ադրբեջանի Շամքորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կալավանի մշտական բնակչությունը կազմել է 117, առկա բնակչությունը՝ 108 մարդ[5]։ Կալավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1897 161 մարդ [6]
1926 216 մարդ [6]
1939 295 մարդ [6]
1959 343 մարդ [6]
1970 712 մարդ [6]
1979 720 մարդ [6]
1989 70 մարդ [6]
2001 170 մարդ [6]
2011 117 մարդ [1]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 333