Տանձուտ (Արմավիրի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձուտ (այլ կիրառումներ)
Տանձուտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 8 կմ հարավ-արևելք։ Տանձուտ է անվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին[4]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տանձուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Համայնք | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 8 կմ² | ||
ԲԾՄ | 854 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2016 մարդ (2019) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | տանձուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[2] | ||
Փոստային ինդեքս | 0945[3] | ||
| |||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տանձուտի մշտական բնակչությունը կազմել է 1735, առկա բնակչությունը՝ 1709 մարդ[5]։ Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Կարսի և Մուշի գյուղերից, իսկ մի մասն էլ հայրենադարձվել Իրանից։ Կան նաև Բերդի, Թալինի, Մարալիկի տարածաշրջաններից եկած վերաբնակիչներ[4]։
Տանձուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչության 1831-2019 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն, անասնապահություն և բանջարաբուծությունը։
Եկեղեցի
խմբագրելՏանձուտ գյուղում գործում է Ս. Սահակ եկեղեցին, որը կառուցվել է 1912 թ. Տանձուտ գյուղի բնակիչների ջանքերով։ Աստվածամերժության տարիներին մոտ 1937 թ. մինչև 1990-ականները եկեղեցին վերածվեց պահեստի։ Այնուհետև 1996 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ ու օրհնությամբ եկեղեցին վերաբացվում և վերաօծվում է։ 1997 թ. եկեղեցու վերակառուցումը հանձն է առնում Ամերիկահայ բարերար Մարգար Սահմանյանը, Նյու Ջերսիից։ Եկեղեցին վերաօծվում է 1997 թ. նոյեմբերի 6-ին Տ. Ասողիկ եպս. Արիստակեսյանի ձեռամբ[9]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 34
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձուտ (Արմավիրի մարզ)» հոդվածին։ |