Արծվաշեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվաշեն
Արծվաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[1]։ էքսկլավի կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում[2]։ 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արծվաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Արծվաշեն | Գեղարքունիքի մարզ և Կրասնոսելսկի շրջան | ||
Հիմնադրված է | 1859 թ. | ||
Մակերես | 40 կմ² | ||
ԲԾՄ | 1463 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն և ադրբեջաներեն | ||
Բնակչություն | 4500 մարդ (1991) | ||
Տեղաբնականուն | արծվաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (265) | ||
| |||
Համաձայն Ադբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գեղարքունիքի մարզում։
Պատմություն
խմբագրելՀայաստանի Գեղարքունիքի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայումս կազմում է 719, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել Հայաստանի Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիքներ այլ մարզերի բնակավայրերում։ Գյուղն ուներ 4500 բնակիչ (1991 թ), գորգագործական ֆաբրիկա, հաստոցաշինական գործարան, կոշիկի ֆաբրիկա, տեքստիլ արդյունաբերություն, 2 դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ և այլն։
Բնակչություն
խմբագրել1873 թվականին գյուղի բնակչությունը կազմում էր 1015 մարդ, 1897 թվականին՝ 1847, 1926 թվականին՝ 2909, 1939 թվականին՝ 4280, 1959 թվականին՝ 4112, 1970 թվականին՝ 3368, 1979 թվականին՝ 2771 մարդ, 1991 թ. ուներ 4500 բնակիչ[3]։ 1992 թվականին գյուղը բնակեցվել է ադրբեջանցիներով[4]։
Ճարտարապետություն
խմբագրելՄինչ 1992 թվականի օգոստոսը գյուղն ուներ երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Մինասի եկեղեցիները, որոնց ճակատագրերը, գյուղի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուց հետո անհայտ է։
Արծվաշենի արևելքում տեղակայված է դամբարան, որը տեղի բնակիչները մինչ հեռանալը կոչել են «Պատած տուն»։ Դամբարանը բաժանված էր 8 հատուկ հատվածների այն արծվաշենցի հերոսների համար, որոնք իրենց կյանքը տվել են 1905-1906 թվականների հայ-թաթարական արյունահեղության համար[3][5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ Հայաստանի օրենքը վարչատարածքային բաժանման մասին հաստատված 07.11.1995թ.-ին
- ↑ 3,0 3,1 Словарь топонимов Армении и прилегающих областей («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»). Том 1. 1986 год.
- ↑ Azerbaijan Seven Years of Conflict in Nagorno-Karabakh, Christopher Panico, Human Rights Watch, Jemera Rone (1994), p.92
- ↑ «Cemetery of Artsvashen». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.