Սարապատ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Սարապատ (նախկին անվանումը` Սամուռլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 21 կմ հյուսիս-արևելք, Չիչկան գետի վերին հոսանքի ձախափնյակում, Գոգարանց լեռների լանջին։ Վերանվանվել է Սարապատ 1946 թ. նոյեմբերի 12-ին[2]
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Այլ անվանումներ | Սամուռլի | |
Մակերես | 11.2 կմ² | |
ԲԾՄ | 1970 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 115[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սարապատի մշտական բնակչությունը կազմել է 109, առկա բնակչությունը` 107 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանի գյուղերից[2]։
Սարապատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 165 | 282 | 242 | 348 | 158 | 228 | 170 | 67 | 148 | 109[3] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Սարապատում կա Սբ. Սարգիս եկեղեցի։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 517 — 804 էջ։
- ↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 176»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 9
Արտաքին հղումներԽմբագրել
- Տարածաշրջանի քարտեզ
- Սարապատ գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 212)։ |