Վաղատուր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղատուր (այլ կիրառումներ)
Վաղատուր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2], Գորիսից մոտ 9 կմ հյուսիս, Վաղատուր գետի հովտում, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 97 կմ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Վաղատուր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Գյուղ | Սյունիքի մարզ և Գորիսի շրջան | ||
Գյուղապետ | Հովհաննես Հովհաննիսյան | ||
Այլ անվանումներ | Բայանդուր | ||
Մակերես | 17.15 կմ² | ||
ԲԾՄ | 1550 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 336[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Վաղատուրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գյուղը Բայանդուր անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մասն է խոշորացված Տեղ համայնքի։ Վաղատուր է վերանվանվել 1969 թվականի մայիսի 7-ին[3]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վաղատուրի մշտական բնակչությունը կազմել է 336, առկա բնակչությունը՝ 323 մարդ[1]։ Մինչև 1918 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Վաղատուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 101 | 363 | 429 | 541 | 611 | 566 | 444 | 428 | 458[5] | 336[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՎաղատուրն ունի երկու եկեղեցի՝ “Վաղատուրի” (հավանաբար XVII դար) և “Ժամ”։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 3,0 3,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, էջ 741
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները