Լոռի Բերդ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի բերդ (այլ կիրառումներ)
Լոռի Բերդ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Լոռի բերդ | ||
Լոռու բերդը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Լոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1] | |
Գյուղապետ | Խաչատուր Բալայան[2] | |
Հիմնադրված է | 1750-ականներին թ. | |
Մակերես | 4.084 կմ² | |
ԲԾՄ | 1375 մ | |
Կլիմայի տեսակ | Առողջարար | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 405[3] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | լոռիբերդցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/506 (հայ.) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՍտեփանավան քաղաքից մոտ 1 կմ արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1375 մ բարձրության վրա։ Վարչական տարածքը կազմում է 408.4 հա, որից գյուղի բնակատեղը 36 հա[4]։ Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 2 կմ։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Լոռի Բերդի մշտական բնակչությունը կազմել է 405, առկա բնակչությունը՝ 386 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 20 | 298 | 218 | 527 | 373 | 398 | 450 | 405[3] |
Կլիմա
խմբագրելԳյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները անբարենպաստ։ Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմռանը երբեմն ձյուն չի գալիս, գարունը սովորաբար ուշացած է գալիս, հաճախակի քամիներով, իսկ ամառը տաք է, լինում են նաև կարկտահարություններ։
Գյուղն ունի առողջարար կլիմա։
Տնտեսություն
խմբագրելԳյուղում տնային տնտեսությունների թիվը կազմում է մոտ 135։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ, անասնապահությամբ։ Գործում է քարարդյունահանող ձեռնարկություն։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում կա 26 խաչքար, գործում է 6 եկեղեցի, կա 17 դամբարան, 2 գերեզմանոց։ Գյուղի տարածքում կա Ք. ա. 2-րդ հազարամյակի բնակատեղի և դամբարանադաշտ։ Լոռի բերդ քաղաքատեղիում և շրջակայքում կան շատ արվարձաններ, ճանապարհներ, խանդակներ, պարիսպներ, քարայրներ, կացարաններ, կամուրջներ, աշտարակներ, ջրաղացներ, ջրատարներ, գաղտնուղիներ, մթերանոցներ, բաղնիքներ, մուտքեր, մատուռներ, բնակելի տուն և այլն։
Միջնաբերդի հարավային եզրին կա 11-րդ դարի մի պալատ։
Պատկերադարան
խմբագրել-
Լոռի բերդ գյուղի համայնքապետարան
-
Խորհրդային Հայաստան-40 հուշաղբյուրը Լոռի բերդում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
- ↑ Լոռի Բերդ համայնքի ղեկավար և ավագանի
- ↑ 3,0 3,1 3,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Լոռու մարզի մարզպետարան - Լոռի Բերդ։ Համայնքի մասին
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 91» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.