Բացել գլխավոր ցանկը

Փոքր Վեդի

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Փոքր Վեդի, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, գտնվում է Արարատյան դաշտում, Բիբլիական Արարատի ներքո, Արաքս գետի ձախ ափին, Երևանից 28 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից հեռու է 10 կմ, ծովի մակերևույթից բարձր է 820 մ։

Գյուղ
Փոքր Վեդի
Արբանյակային պատկեր
Կոորդինատներ: 39°53′42″ հս․ լ. 44°36′45″ ավ. ե. / 39.89500° հս․. լ. 44.61250° ավ. ե. / 39.89500; 44.61250
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես26,25 կմ²
ԲԾՄ820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3091 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Փոքր Վեդի (Հայաստան)
Red pog.png

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Գյուղի նախկին անվանումը եղել է Քիչիկ Վեդի։ Քիչիկ Վեդին արաբերեն բառ է, որը նշանակում է փոքր տափաստան, հետագայում՝ թարգմանելով արաբերենից հայերեն, գյուղը կոչվել է Փոքր Վեդի։ Համայնքը սահմանակից է Թուրքիային և Շահումյան, Տափերական, Նոր կյանք, Լուսառատ համայնքներին։ Գյուղի տարածքում է գտնվել Հայաստանի նախկին մայրաքաղաքներից մեկը՝ Արտաշատը, որտեղ դեռևս մ.թ.ա. I դարում գործել է թատրոն, որտեղ Արտավազդ II թագավորի օրոք ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը։ Համայնքի տարածքին կից է պատմական Խոր Վիրապ վանքը, որի տարածքում է գտնվում պատմական Արտաշատի բանտը, որտեղ 287 թ. բանտարկվել է Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում՝ 301 թվականին, դուրս գալով զնդանից, դարձավ Հայոց I կաթողիկոսը։ 2001 թվականին մեծ շուքով նշվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700- ամյակը։ Փոքր Վեդի գյուղում մինչև 1922 թվականն ապրել են միայն թուրքեր, այն էլ մի քանի տնտեսություն։ 1922 թվականից գյուղը վերաբնակեցվել է 1915 թվականի Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականներով՝ 12 տնտեսություններ, թվով 76 մարդ, Վանից, Մոքսից, Մամրտանից, Շատախից, Թիմարից, Գավաշից, Կարճկանից, Հակուկից, Հաղպակից։

1939թ-ից մինչև 1981թ. կոլտնտեսությունը ղեկավարել է Մարգար Պետրոսի Հովհաննիսյանը:

Մարգար Հովհաննիսյանը ընտրվել է ՍՄԿԿ 24-րդ համագումարի և ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մարգար Պետրոսի Հովհաննիսյանը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով:

Մարգար Պետրոսի Հովհաննիսյանի աշխատանքային գործունեության ընթացքում շքանշանների են արժանացել Փոքր Վեդի գյուղը և շատ առաջավոր կոլտնտեսականեր:

1946 թվականին գյուղ են ներգաղթել Իրանից, Իրաքից և Սիրիայից հայրենադարձած ընտանիքներ, ինչպես նաև 1988 թվականին Ադրբեջանից բռնագաղթված 175 ընտանիք։ Գյուղում սկզբնական շրջանում կառուցվել են կավից տներ, տների տանիքները, պատուհանները և դռները ծածկել են եղեգնով, երբեմն էլ՝ ուռենու և բարդու ճյուղերով։ Գյուղի հողերը գերխոնավ և աղակալված են եղել, այդ պատճառով էլ միայն բրինձ են ցանել։ Հետագայում գյուղի բնակիչներով ձեռնամուխ են եղել ճահճուտների վերացմանը, ապա ցանել են բամբակ, ճակնդեղ, եգիպտացորեն և հացահատիկ։ Այնուհետև գյուղում կառուցվել են քարաշեն և բարեկեցիկ տներ։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են համայնքի 95 անդամներ, որոնցից զոհվել և անհայտ կորել են 41-ը։ Արցախյան ազատամարտին մասնակցել են համայնքի 65 ազատամարտիկներ, որոնցից զոհվել են 4-ը, անհայտ կորել՝ 2-ը։ Համայնքում կան հայրենական և արցախյան պատերազմի զոհվածների և եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողներ։

Համայնքն ունի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝

  • Արմեն Մկրտչյան
    • 1990 ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
    • 1993, 1994, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
    • 1996 Ատլանտայի -26 օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, սպորտի վարպետ
  • Ռուդիկ Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտի Խորհրդային միության բազմակի մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ
  • Ազատ Շերոյան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն
    • 2003 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (Վետերանների)
    • 2010 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի մրցանակակիր (Վետերանների), սպորտի վարպետ
  • Արմեն Շերոյան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթի հաղթող
    • 2004 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (Վետերանների)
    • 2006 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերանների)
    • 2007 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերանների)
    • 2010 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերանների), սպորտի վարպետ

1980-1990 թթ. գյուղում գործել է երգի-պարի «Արաքս» ժողովրդական համույթը, որը մեծ ճանաչում է ունեցել հանրապետությունում։

ԿլիմանԽմբագրել

Ամենաբարձր ջերմաստիճանը + 40 °C, ցածրը՝ -3 °C, տարեկան տեղումների քանակը կազմում է 200 մմ։

Ունի սառնորակ աղբյուրներ։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 166 971 527 823 1359 2495 2853 3246 3091 3100 3091

ՏնտեսությունԽմբագրել

Փոքր Վեդի համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, Արվեստի դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, դեղատուն, հայ փոստի բաժանմունք, խանութներ, գազալցակայան։

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղից 37 կմ արևելք գտնվում է Ջղուն գյուղատեղին (9-14-րդ դդ., 18-19-րդ դդ.)։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել