Լեռնապատ
Լեռնապատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնապատ | |||
Լեռնապատ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Մակերես | 52,31 կմ² | ||
ԲԾՄ | 1520 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2279[2] մարդ (2019) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնապատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (322) | ||
Փոստային դասիչ | 2033 | ||
| |||
Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղակայված է Լեռնաջուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։ Նախկինում կոչվել է Հաջիղարա, Մակարաշեն, Լեռնապատ է վերանվանվել 1957 թվականի հոկտեմբերի 26-ին։
Աշխարհագրություն
խմբագրելԼեռնապատի տարածքով հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին։ Գյուղը սահմանակից է Արջուտ, Նոր Խաչակապ, Դարպաս, Լեռնաջուր գյուղերին։ Լեռնապատը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով։
Կլիման ձմռանը խիստ է՝ մինչև -28 °C, իսկ ամռանը զով՝ +30 °C։
Պատմություն
խմբագրելԳյուղն ունի հին պատմություն։ Նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքեր, բայց գրավոր հիշատակություններ չկան։ Գյուղի «Ուռուտ» հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը։
Նախկինում Հաջիղարա անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[3]։
17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա։ Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դարերում այստեղ են տեղափոխվել Արցախից, Պարսկաստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից։ 1918 թվականին գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին։ Կարմիր Հաջղարա անվանումը ստացել է Հոկտեմբերյան հեղափոխությանը ակտիվ մասնակցության համար։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 247 հաջղարեցի, որոնցից չեն վերադարձել 134 մարդ։ Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 1950-ական թվականների վերջին՝ Լեռնապատ։
1988 թվականի երկրաշարժից գյուղն ամբողջովին ավերվել է և ունեցել 130 զոհ։
2021 թվականին գյուղն ընդգրկվել է Փամբակ համայնքի կազմում։
Գյուղն ունի փոստ, բուժկետ։ Մանկապարտեզի ներկայիս շենքի բացումը կատարվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Լեռնապատի մշտական բնակչությունը կազմել է 1661, առկա բնակչությունը՝ 1511 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 143 | 1253 | 1457 | 1680 | 1462 | 1748 | 1727 | 2030 | 1789 | 1661[4] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու։ Հաջողությամբ է զարգանում մեղվաբուծությունը։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղում կա 1862 թվականին կառուցված բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում։ Կան նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան, Հայոց ցեղասպանության, Ղարաքիլիսայի ճակատամարտի և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր։ Կա Կիկլոպյան դարաշրջանի բերդի մնացորդներ, մ.թ.ա բերդի մնացորդներ, դամբարանդաշտ[6], ինչպես նաև ստորգետնյա անցուղի, նաև ժայռափոր խաչքարեր։
Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոց
խմբագրել1993 թվականի հուլիսի 29-ին Գուգարքի շրջխորհրդի նստաշրջանի որոշմամբ Լեռնապատի միջնակարգ դպրոցն կոչվել է մանկավարժ Երվանդ Մեխակի Դալլաքյանի (1928-1978) անվամբ։ 1993 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի անվանակոչության հանդիսավոր արարողությունը։
Դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 2007 թվականին։
Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդակայան
խմբագրել2021 թվականին Լեռնապատում կառուցվել է անօդաչու թռչող սարքերի օդակայան, որը կոչվել է Կարեն Վարդանյանի անունով։ Օդակայանի՝ հարյուր մետրից ավելի երկարություն ունեցող թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով և ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ, որը ԱԹՍ-ների համար ապահովում է ավելի փափուկ վայրէջք[7]։ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին անցկացվել է «Հաւք 2021» մրցույթը, որին մասնակցել են շուրջ երեք տասնյակ թիմեր երեք անվանակարգերում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված[8]։ Մրցույթը դարձել է ամենամյա և անցկացվում է սեպտեմբեր ամսին[9][10][11]։
Հայտնի անձինք
խմբագրել- Վլադիմիր Ներկարարյան (1914-1994), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)[12],
- Զարմայր Աշրաֆյան (1898-1936), հայ և ուկրաինական պետական և կուսակցական աշխատող, իրավաբան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1927-1929),
- Միսակ Տեր-Գևորգյան (1882-1968), Հարավային Կովկասում խորհրդային հեղափոխական շարժումների մասնակից[13]։
-
Լեռնապատի համայնապատկերը՝ թռչնի թռիչքի բարձրությունից։ Ձախում Գաբրիել-Մունքել բարձունքն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Սբ. Նշան մատուռը մինչ 2014 թվականի ապրիլ
-
Սբ. Նշան մատուռը (2014 թվականին վերանորոգվելուց հետո)
-
19-րդ դարում կառուցված եկեղեցի Լեռնապատում
-
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
-
Գաբրիել-Մունքել բարձունքը՝ Սուրբ Գաբրիել մատուռով
-
Գյուղը վերևից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
- ↑ Լեռնապատ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 358
- ↑ 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 88» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Հայաստան» հանրագիտարան
- ↑ Հայաստանի առաջին ԱԹՍ-օդանավակայանը՝ բացառիկ ճախրանքների խաչմերուկ
- ↑ Լեռնապատում կազմակերպվեց ԱԹՍ-ների մրցույթ
- ↑ Հավք 2022. Հայաստանում ԱԹՍ-ների մրցույթ անցկացվեց
- ↑ «Հավք 2023» ԱԹՍ մրցույթը․ «Քո ձայնը»
- ↑ «Հավք 2022» ԱԹՍ մրցույթի առաջնային նպատակը մասնագետներ տալն է
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 8, Երևան, 1982, էջ 248:
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 11, Երևան, 1985, էջ 665:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեռնապատ կատեգորիայում։ |