Զորակերտ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Զորակերտ (նախկին անվանումը` Բալըխլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 32 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիսարևելյան ափին։ Հարևան Դարիկ գյուղի հետ կազմում էր Զորակերտ համայնքը։

Գյուղ
Զորակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԲալըխլի
Մակերես28.68 կմ²
ԲԾՄ2030 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն190[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Զորակերտ (Հայաստան)##
Զորակերտ (Հայաստան)

Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։ Զորակերտ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[2]։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Զորակերտի մշտական բնակչությունը կազմել է 145, առկա բնակչությունը` 122 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5], որոնք ժամանակին տեղափոխվել են ոչ հեռու գտնվող Խանջալլի գյուղից[2]։

Զորակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1922 1931 1964 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 205 119 205 300 440 472 212 152 145[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ, 2012 թ.
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 79»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 29 
  3. 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 556

Արտաքին հղումներ խմբագրել