Աղավնատուն (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)
Աղավնատուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Աղավնատուն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Հայկական մարզ, Էջմիածնի գավառ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Գնել Մաթևոսյան | ||
Մակերես | 11,46 կմ² | ||
ԲԾՄ | 925±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼2840 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | աղավնատունցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աղավնատուն գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2840, առկա բնակչությունը՝ 2667 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։ Աղավնատան բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 186 | 476[4] | 982 | 1024 | 1292 | 1700 | 2350 | 2296 | 3010[5] | 3158 | 2840[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազալտի հանքավայրեր։
Պատմական կառույցներ
խմբագրելԳյուղում և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։ Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (X դար) և «Ծիրանավոր» (XIV դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` XIII դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան։ Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 547 — 916 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնատուն (Արմավիրի մարզ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։ |