Ալագյազ
գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալագյազ (այլ կիրառումներ)
Ալագյազ (մինչև 1938 թ.-ը Մեծ Ջամշլու), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, մարզկենտրոնից 44 կմ հյուսիս-արևմուտք, Քասաղ գետի աջ ափին, Ապարան–Սպիտակ խճուղու վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2050 մ։ Նախկինում եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[2]:
Գյուղ | |||
---|---|---|---|
Ալագյազ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
ԲԾՄ | 2050 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 469[1] մարդ (2001) | ||
Ազգային կազմ | Եզդիներ, քրդեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
1938–1949 թթ.-ին եղել է համանուն շրջանի կենտրոնը։ Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։
ԲնակչությունԽմբագրել
Բնակիչների նախնիները գաղթել են Մուշից և Այնթապից։ Ալագյազի ազգաբնակչության փոփոխությունը[3].
ՏնտեսությունԽմբագրել
Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ և պտղաբուծությամբ։
ԿառույցներԽմբագրել
1974 թ.-ի տվյալներով ուներ պանրագործարան, միջնակարգ դպրոց, հիվանդանոց, դեղատուն, մշակույթի տուն, գրադարան, անասնաբուժարան, կապի բաժանմունք, կինո։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արագածոտնի մարզի մարդահամար
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 56
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 9»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հուլիսի 28
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |