Ֆանտան
Ֆանտան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում։ Հեռավորությունը Երևանից կազմում է 30 կմ, մարզկենտրոնից՝ 14 կմ հարավ, Գութանասար լեռան հյուսիսային ստորոտին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ֆանտան | |||
![]() Ֆանտանը Գութանասարի լանջից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Կոտայքի | ||
ԲԾՄ | 1800 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1077 մարդ (2012[1]) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Պատմություն Խմբագրել
Ֆանտանում կա քարե դարի կայան (աշելյան ժամանակաշրջան)։
Որպես բնակավայր հիմնադրվել է 1828-1830 թթ.: 1932 թ․ կիռարվել է Սուխոյ-Ֆանտան անվանումը[2]։
Բնակչության հիմնական մասը լքված Թեզխարաբ գյուղի բնակիչներն են, մի մասն էլ Արևելյան Հայաստանից գաղթածներ։ Գյուղն սահմանակից է Ալափարս, Բջնի, Կապուտան, Կարենիս, Ջրաբեր, Հատիս գյուղերին։
Ֆանտանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 143 | 183 | 341 | 1070 | 1082 | 1009 | 996 | 1020 | 1079 | 930[4] |
Բնակչության թիվը 2020 թվականի դրությամբ 1040 է։
Տնտեսություն Խմբագրել
Գյուղում կա 230 տնային տնտեսություն։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում գործում է ձիթհանք։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 42 հա։
Հասարակական կառույցներ Խմբագրել
Ֆանտանում գործում են՝ միջնակարգ դպրոց, բուժկետ, հեռախոսակայան։ Ըստ ՀԽՍՀ պատմության պետական կենտրոնական արխիվի տվյալների Սուխոյ Ֆանտան գյուղը մտել է Նոր Բայազետի գավառի մեջ և 1903-1904 ուստարում ունեցել է տարրական դպրոց։ Դպրոցի հիմնադրման տարին համարվում է 1921 թվականը։ Այն ունեցել է 26 աշակերտ։ 1935 թվականից մինչև 1943 թվականը գյուղն ունեցել է յոթամյա դպրոց, 1943-1953 թվականներին՝ ութամյա, իսկ 1953 թվականից դպրոցը դարձել է միջնակարգ։ Դպրոցի շրջանավարտների մեջ քիչ չեն եղել են նաև գիտության և արվեստի գործիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝
- Կոստյան Հրաչիկ՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր
- Հակոբյան Արշալույս՝ Պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
- Հակոբյան Մուկուչ՝ Կուլտուրայի մինիստոր
- Գինևան Ոպանյան՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ
- Խաչիկ Գևորգյան՝ երկաստիճանի շքանշանակիր
Պատկերասրահ Խմբագրել
-
Ֆանտանի միջնակարգ դպրոց
-
Ֆանտանի գյուղապետարան
-
Հուշարձան
-
Գութանասարի լավային շերտերը
-
Աստվածածին եկեղեցին Վաղավեր (Թեզխարաբ) գյուղատեղիում, Ֆանտան գյուղի մոտ
-
Եկեղեցի ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
Տես նաև Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ «Hayastani Sotsʻialistakan Khorhdayin Hanrapetutʻyan kartēz»։ Library of Congress, Washington, D.C. 20540 USA։ Վերցված է 2020 թ․ հունիսի 3
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 210»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 16
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները